Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթի արտահերթ ընտրություններում: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Դա, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ Փաշինյանի հետ հեշտ է աշխատել, նա պարտության հոմանիշն է, նրա վրա հեշտ է ճնշում գործադրել: Պատգամավորը հավաստիացրեց, որ Ռուսաստանը զերծ է մնում Հայաստանի ներքին գործերին միջամտելուց: «Մենք կարծում ենք, որ հայ ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, մեր պատմական դաշնակիցը, մեր ընկերը, եւ մենք չենք ցանկանում մեր տեսակետը պարտադրել նրանց: Գիտեմ, որ Հայաստանում եւ արտերկրում գտնվող հայերից շատերն ամենաարմատական տեսակետներն են հայտնում, որ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանն այս իրավիճակում պետք է վտանգից պաշտպանվի Ռուսաստանի Դաշնության կազմում: Դա, իհարկե, կապված է այն եզրակացությունների հետ, որոնք մարդիկ արել են անցյալ տարի տեղի ունեցածից: Սակայն կարեւոր է սթափ եւ խելամտորեն վերաբերվել դրան: Կան նաեւ մարդիկ, ովքեր ակնհայտորեն դա չեն ցանկանում: Նրանք ուզում են գնալ Հայաստանի անկախության ճանապարհով: Մենք պետք է հարգենք հայ ժողովրդի կարծիքը: Նման գաղափարներին լուրջ վերաբերվելու համար, առաջին հերթին, Հայաստանում պետք է ինչ-որ ներքին կոնսենսուս ձեւավորվի: Առանց երկրում քաղաքական ուժերի դասավորության հստակեցման, որը նախատեսված է հունիսի 20-ին, դա դժվար թե հնարավոր լինի»,- ընդգծեց Զատուլինը: Պատգամավորը նշեց, որ Արեւմուտքը շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ռուսամետ ուժեր գան իշխանության: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան:
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55