Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հույս է հայտնել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների շուտափույթ ապաշրջափակման վերաբերյալ, ինչը պայմանավորված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով, որոնք ընդունվել են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ավարտից հետո:
Ռուս բարձրաստիճան պաշտոնյան այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Տվերի վագոնաշինական գործարանի արտադրած նոր վագոնները Հայաստան ուղարկելու կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ, փոխանցում է EurAsia Daily-ն:
«Բոլորս անհամբեր սպասում ենք և հուսով ենք, որ այստեղ ողջամտությունը կգերակշռի, և մենք շուտով կկարողանանք սկսել Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը»,- ասել է Օվերչուկը:
Նրա խոսքով՝ ներկայիս իրողության պայմաններում Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը «կարևոր է ավելի քան երբևէ, և որ այսօր ամբողջ տարածաշրջանի զարգացման համար բացվում են բոլորովին նոր պայմաններ ինչպես տնտեսության, այնպես էլ տրանսպորտի զարգացման տեսանկյունից»:
«Սա կարող է եզակի պայմաններ ստեղծել Հայաստանի ամբողջ տնտեսական ներուժի բացման համար, այն կարող է ստեղծել եզակի, զարմանալի պայմաններ մեր եվրասիական ինտեգրացիան լիարժեք իրականացնելու համար», - ամփոփել է ՌԴ փոխվարչապետը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ գործարանի արտադրության 20 նոր մարդատար վագոն է ուղարկվել «Հարավկովկասյան երկաթուղի» («Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը, որը 2008-ի փետրվարին կնքված կոնցեսիոն պայմանագրի շրջանակում բեռնափոխադրումներ ու ուղևորափոխադրումներ է իրականացնում Հայաստանում,-խմբ.), ևս 7 վագոն նախատեսվում է ՀՀ ուղարկել մինչև հունիսի վերջ:
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44