Հայաստանում զբոսաշրջության ակտիվ սեզոնին ընդառաջ՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն Երևանի Խաչքարերի պուրակում 2021 թ․ մայիսի 27 և 28-ին կազմակերպում է բացօթյա մարզային ցուցահանդես՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջային ներուժը։ «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսի ներքո ցուցահանդեսը նպատակ ունի Հայաստանի յուրաքանչյուր մարզ առավել գրավիչ, ճանաչելի և հիշարժան դարձնել հայաստանցիների համար։
Մայիսի 27-ին, ժամը՝ 14:30-ին տեղի կունենա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին բացման խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։
Երկու օրվա ընթացքում Հայաստանի 10 մարզ Երևանի սրտում կցուցադրի իր զբոսաշրջային գրավչությունները՝ արկածային հնարավորությունները, յուրօրինակ գաստրո վայրերը, գողտրիկ, քիչ բացահայտված այցելավայրերը, մարզին բնորոշ փորձառությունները և խոհանոցային առանձնահատկությունները։
Հատուկ գաստրո տաղավարում մարզերից և Երևանից հրավիրված հայ շեֆ խոհարարների մասնակցությամբ տեղում կցուցադրվեն յուրահատուկ կերակրատեսակների պատրաստաման եղանակները. վերջիններս հնարավոր կլինի համտեսել տվյալ մարզն այցելելիս կամ փորձել ինքնուրույն պատրաստել տանը։ Համավարակով պայմանավորված՝ հյուրասիրություն չի նախատեսվում։
Կարևորելով արկածային զբոսաշրջության խթանումը Հայաստանում՝ առանձին տաղավարով կներկայացվեն նաև մի շարք արկածային զբոսաշրջային փորձառություններ, նոր զարգացող պրոդուկտներ, որոնց շնորհիվ վերջին տարիներին Հայաստանը առավել գրավիչ է դառնում, մասնավորապես, էքստրեմալ ճամփորդությունների սիրահարների համար։
Ցուցահանդեսի ընթացքում նախատեսվում են վարպետաց դասեր, մշակութային, արվեստի ցուցադրություններ, առցանց մարտահրավերներ՝ #ՃանաչիրՀայաստանը սոցիալական արշավի շրջանակներում, որի մեկնարկը տրվելու է ցուցահանդեսի ընթացքում ՝ խրախուսելու Հայաստանով ճամփորդելը ամառային արձակուրդների ողջ ընթացքում։
Ցուցահանդեսի ընթացքում կտրվի «Ճանաչի՛ր Հայաստանը» սոցիալական արշավի մեկնարկը, որը նախաձեռնել է Զբոսաշրջության կոմիտեն ԱՄՆ ՄԶԳ-ի՝ «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ։
Ցուցահանդեսին զուգահեռ Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին, ժամը 12։00-ից 19։00-ն՝ Թուֆենկյան հյուրանոցի մեծ սրահում անց է կացնելու հանդիպում-քննարկումների շարք ոլորտի ներկայացուցիչների համար։ ՄԱԿ ԶՀԿ-ի, Վրաստանի պետական զբոսաշրջային գործակալության ներկայացուցիչների, միջազգային, տեղացի փորձագետների մասնակցությամբ տեղի կունենան թեմատիկ քննարկումներ, որոնք առնչվում են համավարակով և առկա ճամփորդական սահմանափակումներով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը, թվային կարողությունների ընդլայնմանը, զբոսաշրջային արդյունքի թվայնացմանը։ Կից՝ օրակարգը։
Միջազգային ճամփորդական սահմանափակումներով պայմանավորված՝ ներքին զբոսաշրջությունը ոլորտի կրած վնասների ամենաարագ և արդյունավետ վերականգնման միջոցն է։ Միջոցառումները միտված են աշխուժացնելու համավարակից տուժած ոլորտը, ստեղծելու ճամփորդական տրամադրություն համաքաղաքացիների շրջանում և արժևորելու Հայաստանի զբոսաշրջային ողջ ներուժը։
Ցուցահանդեսն անցկացվում է Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03