Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են Ռուսաստանը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դուրս մղել տարածաշրջանից։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Բաքուն եւ Անկարան, նրա խոսքով, գնում են տարածաշրջանում կոնֆլիկտ հրահրելու ճանապարհով, ինչը շահավետ չէ ոչ ՀԱՊԿ-ին, ոչ Ռուսաստանին։ Նա ընդգծել է, որ ներկա իրավիճակում ՀԱՊԿ-ը գիտակցում է իր հեղինակության հարցը, բայց խոսքն այստեղ խորքային տարածաշրջանային խաղի մասին է, որում Հայաստանը չպետք է լինի դիտորդի դերում եւ թույլ չտա, որպեսզի նրա վրա ճնշում գործադրեն։ «Ե՛վ ՀԱՊԿ-ը, ե՛ւ Ռուսաստանը շարժվում են մի ճանապարհով, որը բխում է Հայաստանի կառավարության որոշումից։ Վերջնական որոշումն ընդունվել է Հայաստանի կողմից։ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը առաջ են գնում այն օրակարգով, որը նշել է Երեւանը։ Սակայն ամեն ինչ չէ, ինչ արվում է, որ գտնվում է հրապարակային հարթությունում։ Պետք է հասկանալ, որ թշնամին թափանցել է մեր տարածք եւ ցանկանում է մասնատել Հայաստանը։ Շանտաժիստը պայմաններ է ներկայացնում, եւ հասկանալի է, որ դա միշտ է տեղի ունենալու։ Թուրքիան եւ Ադրբեջանը մտադիր չեն կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նրանք ընդամենը ցանկանում են միավորվել։ Ուստի, գործողությունների համակարգը, որը նախաձեռնել է Հայաստանը, չի աշխատելու»,- նշել է Աբովյանը։ Նրա գնահատմամբ՝ ամեն ինչ տանում է դեպի լարվածության աճ, ուստի անհրաժեշտ է այլ միջոցներ ձեռնարկել, եւ որքան ավելի շատ են Հայաստանի իշխանությունները խոսում սահմանազատման եւ սահմանագծման մասին կամ խաղարկում են թեզը, թե եթե դա տեղի չունենա, ապա ադրբեջանցիները իրենց զորքերը դուրս չեն բերի, այնքան ավելի վատանում է իրավիճակը հայկական կողմի համար։ «Հասկանալի է, որ բոլորը ցանկանում են լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, բայց ոչ ոք չի ցանկանում, որպեսզի թշնամին գա ու սպանի մեզ մեր իսկ տներում»,- եզրափակել է պատգամավորը։
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23