«Բաքուն և Անկարան գնում են տարածաշրջանում կոնֆլիկտ հրահրելու ճանապարհով, ինչը շահավետ չէ ոչ ՀԱՊԿ-ին, ոչ Ռուսաստանին»,-ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ այդ երկու պետությունները փորձում են Ռուսաստանին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դուրս մղել տարածաշրջանից: Աբովյանը եզրակացրեց, որ տարածաշրջանում խորքային խաղ է գնում, որում Հայաստանը չպետք է լինի դիտորդի դերում և թույլ չտա, որպեսզի նրա վրա ճնշում գործադրեն։ Ըստ պատգամավորի, Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը առաջ են գնում այն օրակարգով, որը նշել է Երևանը, սակայն ամեն ինչ չէ, որ գտնվում է հրապարակային հարթությունում։ «Պետք է հասկանալ, որ թշնամին թափանցել է մեր տարածք և ցանկանում է մասնատել Հայաստանը։ Շանտաժիստը պայմաններ է ներկայացնում, և հասկանալի է, որ դա միշտ է տեղի ունենալու»,- հայտնեց Աբովյանը և եզրակացրեց, որ Թուրքիան և Ադրբեջանը մտադիր չեն կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այլ ցանկանում են միավորվել միմյանց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը եզրակացրեց, որ Հայաստանի գործողությունների համակարգը չի աշխատելու։ Շեշտելով, որ ամեն ինչ տանում է դեպի լարվածության աճի՝ Արման Աբովյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է այլ միջոցներ ձեռնարկել, և ըստ նրա, որքան ավելի շատ են Հայաստանի իշխանությունները խաղարկում թեզը, թե եթե տեղի չունենա սահմանազատում, ապա ադրբեջանցիները իրենց զորքերը դուրս չեն բերի, այնքան ավելի վատանում է իրավիճակը։ «Հասկանալի է, որ բոլորը ցանկանում են լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, բայց ոչ ոք չի ցանկանում, որպեսզի թշնամին գա ու սպանի մեզ մեր իսկ տներում»,- եզրափակել է պատգամավորը։
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56