Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում իրադրության կայունացման և այն բարօրության գոտու վերածելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբեր –նոյեմբեր ամիսների իրադարձություններից հետո լիարժեք երկխոսության և փոխվստահության վերականգնման ճանապարհին են:
«Ռուս խաղաղապահներն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը զբաղված է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ: Ռուսական կողմն ակտիվորեն ներգրավված է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը: Կանոնավոր կապ ենք պահպանում Բաքվի և Երևանի հետ՝ ամենաբարձր և բարձր մակարդակներով»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ օպերատիվ կապ է գործում զինվորականների, սահմանապահ ծառայությունների և, բնականաբար, արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով:
Անդրադառնալով Ադրբեջանի զինվորականների կողմից Հայաստանի տարածք ներխուժելու փաստին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ միջադեպն անմիջական առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը որպես ժառանգություն մնացել է դեռևս խորհրդային ժամանակներից: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- ընդգծել է Զախարովան:
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55