Ռուս ժողովրդի մեծամասնությունը (ռուսաստանցիների ավելի քան 80% -ը) Բելառուսի հետ միասին Հայաստանը համարում է իրենց ամենամոտ դաշնակիցը: Այս մասին ասաց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Վլադիմիր Լեպյոխինը՝ «Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» խորագրով համաժողովի ընթացքում:
«Մյուս կողմից, Հայաստանում մարդկանց մեծամասնությունը (ՀՀ բնակչության կեսից ավելին) նույնպես անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ սերտ դաշինքի մեջ լինելը: Հարցն այն է, սակայն, թե ո՞րը պետք է լինի 21-րդ դարում Հայաստանի և Ռուսաստանի միջև գործընկերության և դաշինքի բանաձևը»,-ասաց Լեպյոխինը:
Նրա խոսքով՝ սկզբունքորեն, հետխորհրդային տարածքի շատ երկրներում էլիտայի մի զգալի մասը (ներառյալ՝ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը) նայում է այնտեղ, որտեղ ավելի շատ փող կա: Ամենուր այդ գործոնը դառնում է ավելի կարևոր, քան ազգային շահերը:
«Հայաստանում ընդհանուր ուժերը պարզապես պետք է դիմեն ազգի համախմբման այնպիսի գործոնների, ինչպիսիք են՝ ազգային ոգին, հայերի քաղաքակրթական ինքնության ըմբռնումը, հայերի ավանդույթները և քաղաքակրթորեն մոտ Ուղղափառ ռուս ժողովրդի հետ առավելագույն մերձեցումը»,-համոզմունք հայտնեց բանախոսը:
Նրա կարծիքով՝ հայ-ռուսական դաշինքի կողմնակիցների առաջին խնդիրը՝ Ռուսաստանի և Հայաստանի սոցիալական և քաղաքական խմբերի միջև խաչաձև կապերի ամրապնդումն է, որոնք կողմ են երկու երկրների միության և ռազմավարական փոխգործակցության ամրապնդմանը:
Փորձագետն այդ խնդրի լուծման միջոց է համարում երկու ժողովուրդների ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և անկեղծ շահագրգռվածությունը՝ ռազմավարական գործընկերության մեջ: Բացի այդ՝ Լեպյոխինի համոզմամբ, անհրաժեշտ է Հայաստանի և Ռուսաստանի գործընկերությանն ու միությանը ձգտող բոլոր ուժերի միավորումը:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56