«Հաշվված ՝ 58 օր է մնացել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին: Կորոնավիրուսի պատճառով առաջիկա մարզահանդեսը տարբերվում է նախորդներից, քանզի, կարելի է ասել, անթիվ – անհամար են խնդիրները»,- ասել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը կազմակերպությունում այսօր հրավիրված խորհրդակցությունում:
Ներկա էին համապատասխան ֆեդերացիաների, թիմերի ղեկավարներ ու մարզիչներ:
Բանախոսը ներկայացրեց խաղերին առնչվող բազմաթիվ մանրամասներ:
Պարտադիր պայման է պատվիրակության անդամների / բացառությամբ մարզիկների / պատվաստման հարցը: Տոկիո մեկնողները այդ առումով պետք է ունենան համապատասխան անձնագիր: Ընդունելի են բոլոր այն պատվաստանյութերը , որոնց ճանաչել է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Օլիմպիականները մրցավայր կարող են մեկնել իրենց մրցելույթներից ոչ շուտ , քան հինգ օր առաջ: Յուրաքանչյուր ոք մրցավարտից առնվազն 48 ժամվա ընթացքում պետք է մեկնի Ճապոնիայից:
Այնտեղ ուսումնամարզական պարապմունքներ չեն կազմակերպվելու, ինչպես եղել է նախկինում:
Մարզաձևերի պատասխանատուներին առաջարկվեց, որ ընտրեն իրենց համար ցանկալի մասնագիտական հանդերձանք, որի համար գումարը կտրամադրի ՀԱՕԿ-ը: Միասնական հագուստը նույնպես ՀԱՕԿ –ը կհատկացնի:
Մեր պատվիրակությանը տրամադրվել է ընդամենը մեկ բժշկի տեղ: Խիստ կրճատվել է ղեկավարների, ուղեկցողների քանակը: Ինչ վերաբերում է մարզիչներին ,ասենք որ յուրաքանչյուր մարզաձևում, չորս մասնակցի պարագայում, կթույլատրվի ընդամենը մեկ մարզիչ, մինչև ութ հոգու դեպքում ՝ երկու մարզիչ և այդպես շարունակ: Օրինակ, մեր երկրից խաղեր մեկնող հունահռոմեական ոճի չորս ըմբիշներին պետք է ուղեկցի միայն մեկ մարզիչ:
Առայժմ ունենք օլիմպիական ութ ուղեգիր: Անտարակույս, այդ թիվը կավելանա: Նախ, որ երկու ծանրորդի վարկանիշ արդեն կա , որոնց անունները գլխավոր մարզիչը կհրապարակի հունիսի վերջերին: Սպասելիքներ ունենք բռնցքամարտիկներից, հրաձիգներից ,աթլետներից, լողորդներից և այլն:
Հրաչյա Ռոստոմյանին ներկաները ուղղեցին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին բովանդակալից, սպառիչ պատասխաններ: Այդուհանդերձ խաղերին վերաբերող շատ խնդիրներ դեռևս լուծում են պահանջում: Եվ սա մտահոգում է ՄՕԿ-ի անդամ ավելի քան 200 երկրների մարզական պատվիրակություններին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտ բոլոր քայլերը կատարում է , որ մեր օլիմպիականները խնդիր չունենան, որ նրանց անվտանգությունը ապահովվի, տրամադրությունը լինի մարտական ու մրցուղերթը հաջողությամբ պսակվի:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03