Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերիշեն ու Ակներ գյուղերի բնակիչների սոցիալական իրավունքների բարելավման առաջարկներ եմ ներկայացրել Կառավարություն: Նախ, Կառավարությանն առաջարկել եմ Վերիշեն ու Ակներ գյուղերը ներառել սահմանամերձ համայնքների ցանկում: Գրավոր ներկայացված հիմնավորումներում հաշվի են առնվել Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերում բնակիչների և համայնքի ղեկավարի հետ մայիսի 14-ի մեր քննարկումների արդյունքները: Այս հարցը հատկապես արդիական է` հաշվի առնելով ադրբեջակական զինված ուժերի անօրինական ներխուժումը ՀՀ Սև լճի տարածք` Վերիշեն ու Ակներ գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև նրանց կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ու դրանք վտանգող պարբերական սադրանքները: Նշվածից բացի, Ակների բնակիչները բարձրացրել են կարևոր հարց այն մասին, որ գյուղի մոտ 150 բնակիչ չի օգտվում իրեն պատկանող հողի օգտագործման համար սահմանված արտոնություններից միայն այն պատճառով, որ իրենք սահմանամերձ ճանաչված բնակավայրի բնակիչ չեն, թեև այդ հողերը 2012 թվականից գտնվում են սահմանամերձ ճանաչված Քարահունջ գյուղական բնակավայրի վարչական տարածքում: Խոսքն արոտավայրերի և խոտհարքների մասին է: Ստացվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառու ճանաչվելու համար դիտարկվում է տվյալ բնակավայրի բնակիչ լինելը: Մինչդեռ, կան սոցիալական արտոնություններ, որոնք իրենց բնույթով տրվում են տվյալ բնակավայրի վարչական սահմաններում գործունեություն իրականացնելու համար, որի նպատակն այդ գործունեությունների (հողերի մշակում, տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպում, առևտրի օբյեկտների միջոցով առևտրի իրականացում և այլն) խթանումն է, հարկերից ազատումը: Ուստի, այս հարցը նույնպես ներկայացվել է ՀՀ կառավարությանը և առաջարկվել Ակներ գյուղի այն բնակիչներին, որոնք 2012 թվականից օգտվում են սահմանամերձ ճանաչված Քարահունջ գյուղական բնակավայրի վարչական տարածքի արոտավայրերից ու խոտհարքերից, տրամադրել արտոնություններ, մինչև Ակները սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելը: Այս հարցերը Մարդու իրավունքների պաշտպանին առանձին ներկայացրել է նաև Գորիս խոշորացված համայնքի ղեկավարը»:
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23