Ցավում եմ, որ դարձաք այս նոր էսկալացիայի զոհը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը։
Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչպես նաև Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար։ Լավ համաձայնություն է ձեռք բերվել։ Եվ հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում, ասել է Զարիֆը։
Իրանցի նախարարը ի՞նչ է պայմաանվորվել Բաքվում։ Ի՞նչ պայմաններով է Ալիեւը պատրաստ բացել Իրան-Նախիջեւան-Հայաստան երկաթուղին։ Հայաստանը պատրա՞ստ է հանուն այդ ճանապարհի կատարել Մոսկվայի ու Բաքվի պայմանները՝ հրաժարվել Արցախից ու հայ-իրանական սահմանից։
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ «միջազգայնորեն ճանաչված սահմանները, տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն է»։ Դա նշանակու՞մ է, որ Զարիֆին չի հաջողվել պայմանավորվել Ալիեւի հետ, իսկ Բաքու եւ Երեւան այցերը միայն ժեստ են Իրանի կողմից։ Առավել եւս, որ հունիսին Իրանում նախագահական ընտրություններ են լինելու, եւ վերլուծաբանները չեն բացառում, որ Իրանում բարեփոխիչներին կփոխարինեն պահպանողականները։
Վերջին երկու օրերին Հայաստանում էր Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարը։ Զարիֆն ասել է, որ շատ արդյունավետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն Իրանի ճանապարհների նախարար Մոհամադ Էսլամիի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում առկա առաջնայնություններից է: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու:
Նիկոլ Փաշինյանը Զարիֆի հետ հանդիպմանը նշել է. «Մենք քաղաքական-դիվանագիտական ջանքեր ենք գործադրում, նաև այն պատճառով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր գործընկերները հենց առաջին օրերից հորդորում են մեզ, որպեսզի փորձենք հարցը լուծել առաջին հերթին դիվանագիտական-քաղաքական ճանապարհով։ Տեղյակ եք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն՝ ռազմական գործողությունները մեր երկրի տարածքում կնշանակի, որ պատերազմի մեջ ներքաշվում են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրները»։
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մոջթաբ Զոննուրը, մեկնաբանելով իրավիճակը Հայաստանի Սյունիքի մարզում, ասել է, որ «եթե որոշվի խլել Հայաստանի տարածքի մի մասը, եւ իրավիճակը մեր սահմաններին փոխվի, այսինքն՝ նոր հարեւան հայտնվի, դա մեզ համար անընդունելի է»։ Զոննուրն ընդգծել է, որ նախկին սահմանները պետք է ամբողջությամբ պահպանվեն, «Իրանի ու Հայաստանի միջեւ ընդհանուր սահմանը պետք է պահպանվի»։
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03