ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ։ Այս մասին տեղեկանում է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։
«ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը եւ դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը այսօր՝ մայիսի 27-ին Երեւանում հանդիպեցին Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր համայնքների քաղաքացիների եւ դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ։ Նախագահ Քոչարյանը հիշեցրեց հետհաշվարկի մասին՝ նշելով, որ այս իշխանությանը մնացել է 24 օր։ Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին «Հայաստան» դաշինքի աշխատանքներում ներգրավվելու համար։ «Վստահ եմ, որ ձեզ բոլորի վրա կարող է ճնշում լինել, բայց մենք պետք է վճռական լինենք։ Այսօր քննարկելու ենք այն հարցերը, թե ինչպես ենք մեր թեզերը եւ մեսիջները տեղ հասցնելու ընտրողներին, որպեսզի փոխենք այս իշխանությանը։ Երկուստեք պետք է վստահ լինենք, որ դուք կստանաք ձեզ անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանը, իսկ մենք վստահ լինենք, որ ունենք ուժեղ թիմ, որը պատրաստ է մեզ աջակցել հաջողության հասնելու համար», - ասաց նախագահ Քոչարյանը։ Վահե Հակոբյանն ընդգծեց, որ հայ զինվորներին գերեվարելու այսօրվա տխուր լուրը եւս մեկ անգամ փաստում է, թե ուր է տանում մեզ այս իշխանությունը։ «Անհրաժեշտ է արագ արձագանքել բոլոր իրավիճակներին, մանավանդ որ գյուղական համայնքներում ոչ բոլոր լրատվամիջոցներն են հասանելի»,- եզրափակեց Հակոբյանը։ Հանդիպմանը հատուկ ուշադրություն դարձվեց ՀՀ սահմանների անվտանգության եւ ռազմաարդյունաբերության զարգացման հարցերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
11:38
11:09
10:52
10:36
10:19
10:02
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01