Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Ողջունելով նորանշանակ դեսպանին Մայր Աթոռի հարկից ներս՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու առթիվ: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց երկու երկրների միջև առկա համագործակցությունը՝ հատկանշված ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերություններով, վստահություն հայտնելով, որ դեսպանը կարևոր ներդրում կունենա Արգենտինայի և Հայաստանի միջև կապերի առավել զորացման գործում: Վեհափառ Հայրապետը երախտագիտությամբ նշեց, որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետություններից է եղել, և ինչպես անցյալում, այնպես էլ այսօր իր զորակցությունն է բերում հայ ժողովրդին։ Վերհիշելով Արգենտինա կատարած իր հովվապետական այցերը՝ Նորին Սրբությունն ընդգծեց այն հոգածու վերաբերմունքը, որ դրսևորվում է Արգենտինայի իշխանությունների կողմից հայ համայնքի նկատմամբ, անդրադարձավ նաև Հայոց Եկեղեցու հետ ձևավորված միջեկեղեցական սերտ կապերին։ Դեսպան Վերգարան իր հերթին հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունն առավել ամրապնդելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, պատերազմի աղետալի հետևանքներին և առկա մարտահրավերներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ արծարծեց ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում մայիսի 27-ի առավոտյան վեց հայ զինծառայողների գերեվարման միջադեպը՝ կարևոր նկատելով, որ միջազգային հանրությունն իր հերթին արձագանքի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խաթարող նման անընդունելի և դատապարտելի երևույթներին։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02