Գերիների հարցով այստեղ կա քաղաքական և հոգեբանական խնդիր: Այս մասին այսօր` մայիսի 27-ին, Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Քաղաքականն այն է, որ Ալիևը համոզված է՝ Նիկոլը չի հաղթելու այս ընտրություններում, և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել նրանից: Հոգեբանականն արդեն 30 տարի Ադրբեջանի նվաստացած վիճակն էր: Պարտությունը ծանր բեռ է, մենք նոր ենք պարտվել և դուք զգում եք, թե ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում: 30 տարի, փաստորեն, նրանք պարտված էին ու ծանր հոգեբանական վիճակում էին, նույն բանը, ինչը հայ ժողովուրդն այսօր պահանջում է Նիկոլից, Ադրբեջանի ժողովուրդը տարիներ շարունակ պահանջում էր: Հաղթանակից հետո չեմ հասկանում, թե Ադրբեջանն ինչու է այսպիսի գործողությունների գնում: Հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին. սա պիտի աներ Ալիևը, չարեց»,- ասաց նա: Առաջին նախագահը հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակից հետո, երբ երկու կողմն էլ գերիներ ուներ, ինքը միակողմանի որոշել էր, որ Ադրբեջանի գերիներին պետք է վերադարձնի: «Իմ կողքին Վազգեն Սարգսյանն էր, Սերժ Սարգսյանն էր, ասացին՝ որ իրանք չտան, ասացի՝ հանգիստ մնացեք, ես Հեյդար Ալիևին գիտեմ, նույն օդանավով մեր գերիները վերադարձան: Ձեր հարցին ես պատասխանեցի, ուրիշ ավելացնելու բան չունեմ»,- ասաց Լեւոն Տեր- Պետրոսյանը:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56