Հ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 23-30-ը կանցկացվի «Սոսե» միջազգային 3-րդ կինոփառատոնը:
Այս տարի մրցութային ծրագրում ընդգրկվել է 104 ֆիլմ` 38 երկրից: Մրցութային ծրագրում ներառված ֆիլմերի հեղինակները կխոսեն կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների և առհասարակ ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին:
Լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են կինոգետ Անետա Երզնկյանը /Հայաստան/, ռեժիսոր Մայա Վապցարովան /Բուլղարիա/, դերասան Փոլ Քերի Ջոնսը /Մեծ Բրիտանիա/: Կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը /Հայաստան/, ռեժիսոր Անատոլ Դուրբալան /Մոլդովա/, ռեժիսոր Ֆարիդ Դմս Դեբան /Ֆրանսիա/: Վավերագրական ֆիլմերի ժյուրիի կազմում են դերասան Դավիթ Հակոբյանը /Հայաստան/, Զիվադ Դոլիձեն /Վրաստան/, բեմադրիչ Արթուր Էլբակյանը /ԱՄՆ/:
Փառատոնին մասնակցող ֆիլմերը ներկայացված են «Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագրում, իսկ «Հատուկ» և «Ուսանողական» մրցութային ծրագրերի նպատակը տարածաշրջանում ֆիլմարտադրության զարգացումն է:
«Հատուկ» մրցութային ծրագրով ամեն տարի վեր է հանվում տվյալ պահին արդիական որևէ թեմա: Այս ծրագրում կարևորվում է յուրաքանչյուր ստեղծագործողի անհատական մոտեցումը և արվեստի միջոցով այդ թեմայի մասին խոսելու ունակությունը: Այս տարի «Հատուկ» ծրագրի թեմաները երկուսն են՝ «Անկախություն»՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, և «H2O»` նվիրված ջրին:
«Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացվում են կինեմատոգրաֆիայում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: Որպես խրախուսական մրցանակ՝ «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող-ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը կհովանավորի կինոփառատոնը, իսկ արտերկրում սովորող ուսանող–ռեժիսորին կտրվի պատվոգիր:
«Սոսե» միջազգային կինոփառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ «Կիսվի՛ր մտահղացմամբ» ծրագիրն է: Կստեղծվի ցանց, որին կարող են միանալ ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչները: Ծրագիրը փորձարարական բնույթ է կրում և կիրականացվի ամբողջ տարվա ընթացքում:
Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը կցուցադրվեն Երևանի տարբեր կինոսրահներում և մշակութային կենտրոններում: Ցուցադրություններ են նախատեսվում նաև Գյումրիում: Ֆիլմերի դիտումներին զուգահեռ, կկազմակերպվեն վարպետության դասեր, «Ֆիլմ-ակումբ» ձևաչափով քննարկումներ՝ ժյուրիի անդամների և հյուրերի մասնակցությամբ: Քննարկումները բաց են նաև ֆիլմարտադրության ոլորտի մասնագետների և պարզապես կինոսերների համար:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42