«Քաղաքակրթական վարքի իմաստով մեր հիմնարար սխալներից մեկն այն է, որ ՀՀ առաջին նախագահը ժամանակին գտել էր, որ մեր ուժը՝ մեր թուլության մեջ է»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը և եզրակացրեց, որ այսօրվա իրողությունն այդ գաղափարախոսության շարունակությունն է: Նա հիշեց, որ 1992 թվականի մարտի 5-ին «Կամսամոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների շահերին, որը հիմնարար սխալ է, քանի որ նման լուծում գտնել հնարավոր չէ: Ըստ Մանասյանի՝ այդ տարիներին նման հայտարարություններ անելու փոխարեն Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը պետք է սխալներ թույլ չտար, իսկ դրանցից մեկն այն էր, որ Բիշքեկի համաձայնագիրը պետք է ստորագրեին Ադրբեջանը և Արցախը, բայց Հայաստանից գնացել են, ստորագրել փաստաթուղթը և դարձել կոնֆլիկտի կողմ: «Այսօր Հայաստանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից գործած այդ ճակատագրական սխալի զոհն է»,- հայտարարեց քաղաքագետը և նկատեց, որ պատերազմի պատճառը նաև հիմնախնդրի իրավական հիմքերի անտեսումն է: Ըստ նրա՝ սահմանների հարցը քարտեզները կամ GPS-ները չեն լուծում, այն հիմնարար լուծում կստանա տարածքների վերաբերյալ գոյություն ունեցող իրավական փաստաթղթերով, որոնցում ամենն ամրագրված է: Այդ առումով Մանասյանը հիշեց, որ Ռոբերտ Քոչրայանը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրել է, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչումը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որը սակայն հետագայում չի դարձել հաջորդ իշխանությունների քաղաքական գիծ: Ըստ նրա՝ ուժի գործոնը վճռորոշ դեր է կատարում միջազգային հարաբերությւոններում, բայց այն միակը չէ, այլ նաև կա դիվանագիտություն, տնտեսություն, ռազմական արդյունաբերություն, զինվորի ոգի, իսկ այսօրվա իշխանությունները ջարդում են վերջինը: «Եթե դու այնպիսի զիջումների ես գնում, որի մեջ մտնում է նաև ոգեղեն նահանջը, դա նշանակում է, որ դու ազգ ես ոչնչացնում»,- հայտարարեց ԳԱԱ թղթակաից անդամը: Ալեդսանդր Մանասյանը գտնում է, որ 44 օրյա պետարզմում Ռուսաստանը Հայաստանին ցույց է տվել համարժեք վերաբերմունք, քանի որ նա օգնություն ցույց չէր տա սորոսական իշխանությանը, որոնց դեմ կռվում է: Իսկ Եվրոպան, ըստ բանախոսի, 1988-ից սկսած միայն հատարարություններով է հանդես գալիս, երբ հայտնում էր, թե ԼՂՀ-ն անկախ է, բայց 1991 թ.-ին այն ճանաչեց ցեղասպան Ադրբեջանի կազմում: Մանասյանը հատնեց, որ «Ռեգնում» լրատվական գործակալությունում հոդված է տպագրել, որտեղ այն միտքն է շարադրել, որ այսօր Արցախով անցնում են աշխարհաքաղաքական բոլոր միջօրեկանները, բայց այդ փաստն ուժի աղբյուր է, եթե կարողանանա համարժեք դիվանագիտական վարք դրսևորել: Ըստ բանախոսի՝ Թուրքիան լավ դիվանագիտություն ունի, քանի որ քոչվորի զավթողական դիվանագիտությունը գերազանցում է նստակյաց կայնք վարողների դիվանագիտությանը:
Աղբյուր` Panorama.am
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55