Այսօր մեր ժողովրդի երազանքները կործանողները, մեր պետությունը ոչնչացման եզրին հասցնողը, իրեն պետության ղեկավար հորջորջողը հանդգնում է մեղադրել Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Դրոյին, Նժդեհին՝ մեր հողերը հանձնելու եւ դավաճանության մեջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ, իր ելույթում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«103 տարի առաջ այս օրը դարեր տեւած դադարից հետո համատարած խավարի, հուսահատության մեջ հույսի շող փայլատակեց, Ցեղասպանությունից փրկված, որբերով լցված կորսված ժողովուրդն ուղղեց իր մեջքը, ելավ գոյապայքարի եւ ոչ միայն ապրեց, ոչ միայն փրկվեց, այլեւ պետություն ստեղծեց։ Քաոսի միջից մենք ստեղծեցինք Խորհրդարան, նախարարություններ, համալսարան, դպրոցներ, բանակ ստեղծեցինք, պետություն ստեղծեցինք, ունեցանք օրհներգ, դրոշ, զինանշան։ Սովը, համաճարակը, անընդհատ առաջ շարժվող թշնամական բանակն ամեն պահի սպառնում էին ոչնչացնել նոր-նոր ձեւավորվող մեր պետականությունը։ Ստեղծեցինք պետություն, 70 տարի անց մեր պետությունը վերանկախացավ, հայ ժողովրդի նոր, փայլուն սերունդը եւս իր քարը դրեց հիմնադիր այրերի ժառանգության վրա, եւ մեր ժողովուրդն ավելի մոտեցավ իր ազգային երազանքին։ Այսօր մեր ժողովրդի երազանքները կործանողները, մեր պետությունը ոչնչացման եզրին հասցնողը, իրեն պետության ղեկավար հորջորջողը հանդգնում է մեղադրել Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Դրոյին, Նժդեհին՝ մեր հողերը հանձնելու եւ դավաճանության մեջ։ Համարձակվում է մեղադրել մարդկանց, որոնք մոխիրների վրա պետականություն ստեղծեցին։ Հայաստանում իշխանության եկած մարդու վատագույն տեսակը, որին 103 տարի առաջ մեր հիմնադիր այրերը կգնդակահարեին կամ կբանտարկեին դասալքության եւ դավաճանության համար, այսօր ոչնչացնում է մեր ձեռքբերումները, մեր ապրելու հույսը, խոսելով խաղաղությունից՝ կապիտուլյացիա է պարտադրում մեզ, խոսելով ապագայից՝ ոչնչացնում է հայ ժողովրդի ապագան, փորձում է սպանել մեզ եւ մեր երազանքները»,- իր ելույթում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ընդգծեց, որ հակառակ թշնամու ծրագրին՝ հայ ազգը չի մահացել. «Ինչպես սեպտեմբերի 27-ին կանգնած այս հրապարակում բոլորով հավաքվեցինք, երդվեցինք, գնացինք սահման եւ պաշտպանեցինք մեր հայրենիքը, հիմա էլ այստեղ՝ Արամ Մանուկյանի արձանի առջեւ, պետք է խոստանանք՝ տեր ենք կանգնելու մեր պետականությանը, մեր երկրին, համախմբված ուժերով քշելու ենք այս չարիքի կառավարությունը։ Հունիսի 21-ին գալիս ենք այստեղ, հավաքվենք, հաշվետվություն տանք մեր պետական այրերին, որ երկիրը փրկել ենք այս չարիքի կառավարությունից»։
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23