«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը՝ կուսակցություններ, դաշինքներ, դեռ իրենց ցուցակներն ամբողջ կազմով չեն ներկայացրել։ ԿԸՀ-ն հրապարակել է միայն մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների եւ դաշինքների անունները՝ 27 ուժ։
ԿԸ հանձնաժողովը նրանց մասնակցությունը դեռ պետք է հաստատի, այսինքն՝ դեռ պետք է գրանցվեն այդ ուժերը, որ իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին։ Գրանցման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, մինչեւ ժամը 18։00-ն։ Երեկ ամբողջ օրը ԿԸՀ-ում այդ գործով էին զբաղված՝ ցուցակներն էին նայում, փաստաթղթերն ուսումնասիրում։ Տիգրան Մուկուչյանը մեզ ասաց՝ դեռ ստուգում ենք ցուցակները, ներկայացված փաստաթղթերը, թե որքանով են համապատասխանում ԿԸՀ-ի առաջադրած պահանջներին։ Այսինքն՝ չի բացառվում, որ ներկայացված 27 ուժերից որոշների գրանցումը մերժվի, եթե պահանջներին չբավարարեն։
Օրինակ՝ «Զարթոնք» կուսակցությունից Վահագն Չախալյանի գրանցումը՝ որպես թեկնածուի, արդեն իսկ մերժվել է՝ 4 տարվա բնակության ցենզի բացակայության հիմնավորմամբ։ Գրանցման պահանջներից մեկն այն է, որ ցուցակում պետք է լինի առնվազն 80 թեկնածու։
Մուկուչյանն ասաց՝ ցուցակներ կան, որոնցում ընդամենը 81 թեկնածու կա, ու եթե նրանցից 2-ն ինչ-որ պատճառով դուրս մնա ցուցակից, ապա այդ ուժի գրանցումը կմերժվի։ Ի դեպ, քաղաքական ուժերից շատերը դեռ չեն հրապարակել իրենց ցուցակներն ամբողջությամբ։ Որոշներն առաջին եռյակն են հրապարակել կա՛մ մինչեւ 10, կա՛մ՝ 30 համարը։ ԿԸՀ-ից ասացին՝ ցուցակները պաշտոնապես կհրապարակեն վերջնական գրանցումից հետո, այսինքն՝ հունիսի 1-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55