Միացյալ Նահանգներում Չինաստանի դեասպանությունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում վերածնված արշավը, որը կոչված 1 Չինաստանին մեղադրել այն հարցում, որ նա է աշխարհում կորոնավիրուսի տարածման հիմնական աղբյուրը, միայն դժվարացնում է պայքարը համավարակի դեմ։
«Վիրուսի ծագումն հետազոտելու՝ այս զուտ գիտական հարցի քաղաքականացումը ոչ միայն դժվարացնում է դրա աղբյուրը գտնելը, այլեւ ազատություն է տալիս «քաղաքական վիրուսին», ինչը լրջորեն դժվարացնում է միջազգային համագործակցությունը համավարակի դեմ պայքարում»,-ասվում է Չինաստանի դեսպանության պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ:
Նա նշել է, որ Չինաստանն աջակցում է ամբողջ աշխարհում COVID-19 հիվանդության բոլոր վաղ դեպքերի բազմակողմանի ուսումնասիրությանը, ինչպես նաեւ «ամբողջ աշխարհում մի քանի գաղտնի բազաների եւ կենսաբանական լաբորատորիաների գործունեության հանգամանալի հետաքննությանը»:
Ինչպես հաղորդվել է, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 26-ին ամերիկյան հետախուզական ծառայություններին հանձնարարել է «կրկնապատկել ջանքերը» COVID-19-ի ծագման աղբյուրը գտնելու հարցում եւ արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել 90 օրվա ընթացքում, ասվում է Սպիտակ տան կայքում զետեղված հայտարարության մեջ:
Բայդենը պահանջել է ուշադրություն դարձնել զեկույցի առանձին մանրամասների վրա, որոնք կարող են հետագա հետաքննություն պահանջել, ներառյալ «Չինաստանի վերաբերյալ հարցերը»:
Ավելի վաղ մայիսի 26-ին ՉԺՀ-ի ԱԳ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը COVID-19 կորոնավիրուսի ծագման հետաքննության շրջանակներում պետք է ապահովի Առողջապահության համաշխարհային կազմակերության (ԱՀԿ) հատուկ աշխատակիցների մուտքի հնարավորությունն իր օբյեկտներ:
ԱՀԿ-ի մի խումբ փորձագետներ ավելի վաղ այցելել էին Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ: Այցի արդյունքների շուրջ զեկույցում այն եզրակացությունն է արվել, որ ինստիտուտի լաբորատորիաներից վիրուսների արտահոսքի «հավանականությունը չափազանց փոքր է»:
Սակայն ամերիկյան ԶԼՄ-ները մայիսին ավելի վաղ հաղորդել էին, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները ներկայում ուսումնասիրում են հաղորդագրություններն այն մասին, որ 2019 թվականին, դեռ այն բանից առաջ, երբ Չինաստանի իշխանությունները հայտնեցին կորոնավիրուսի առաջին դեպքի մասին, Ուհանի լաբորատորիայում լրջորեն հիվանդացել են մի քանի աշխատակիցներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02