Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո 2016թ. իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
Համերգը Արամ Խաչատրյանի «Լեզգինկա»-ի կատարմամբ բացեց Հայկական ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:
Ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը: Հայկական ժողովրդական խաղիկների շարանով հանդես եկան Գավառի Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի սաները:
Այնուհետև ելույթ ունեցավ դուդուկահարների մանկական եռյակը (Գագիկ Սահակյան, Թաթուլ Համբարձումյան, Գևորգ Ստեփանյան, դասատու` Ժիրայր Հարությունյան):
Ժողովրդական, ազգագրական երգերի և հայ մեծանուն կոմպոզիտորների, գուսանների (Արամ Խաչատրյան, Սայաթ-Նովա, Առնո Բաբաջանյան, Ալեքսեյ Հեքիմյան, Խաչատուր Ավետիսյան, Աշուղ Աշոտ) ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Վալերի Նամը և Յուրա Սարգսյանը՝ Ռուսաստանից, Իվանե Մկրտչյանը՝ Վրաստանից, Էդվարդ Ջերջիյանը և Մադիանա Թորոսյանը՝ Կանադայից, Ճորճ Վանեսյանը` Սիրիայից, Հակոբ Բաբայանը, Նորայր Սահակյանը, Համլետ Դաշյանը և Սեդրակ Ավագյանը՝ Արցախից, ինչպես նաև այլ երաժիշտ-կատարողներ Հայաստանից: Բեմից առաջին անգամ հնչեցին մեղեդիներ՝ գրված դուդուկի համար:
Շնորհակալություն հայտնելով գերմանացի ժողովրդին և Բեռլինի Բունդեսթագին 2016թ. հունիսի 18-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունելու համար՝ հանդիսավար Սարգիս Նաջարյանը բեմահարթակ հրավիրեց գերմանացի դուդուկահար Սյորեն Բիրկեին (նվագակցողներ՝ Ուվե Ֆիշեր, Աքսել Լորենց և կոմպոզիտոր՝ Դիրկ Միքաելիսը) և Գրեգոր Շուլենբերգին:
Հայաստանի քանոնահարների անսամբլի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողավրդական արտիստ Հասմիկ Լեյլոյան) հնչեցին Սայաթ-Նովայի «Լալանին» և «Բռոի-Բռոի» ստեղծագործությունները:
Ցուցադրվեցին հայկական հնագույն նվագարանների՝ ծիրանափողի, քանոնի, պարկապզուկի ստեղծման և պատմության մասին տեսաֆիլմեր:
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Դուդուկի փառատոնի մասնակիցները համերգային ծրագրով հանդես կգան Թալինում: Իսկ սեպտեմբերի 24-ին Գավառում տեղի կունենա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Փառատոնի մասնակիցները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստանի ազգային պատկերասրահ, կլինեն Գառնու հեթանոսական տաճարում և Գեղարդի վանքում, Օշականում ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, իսկ Երևանում՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանին:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42