ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին 24 005 000 միլիոն դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA)` մանրամասնելով, որ որպես օտարերկրյա օգնություն առաջարկվում է 23 405 000, որպես ռազմական օգնություն`600 000 դոլար:
Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները մեկ անգամ չէ, որ երկուսակցական կոչ են արել Հայաստանին ու Արցախին նվազագույնը 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված բյուջեի չափը Հայաստանում և Արցախում հումանիտար ճգնաժամի պայմաններում շատ հեռու է այն հիմնական կարիքներից, որոնց բախվում են տասյնակ հազարավոր հայեր, որոնք տեղահանվել են Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով:
Մեր կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին 120 000 000 ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու համար, այդուհանդերձ առաջարկում է այդ գումարի միայն մի մասն ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված և տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է սահմանի այս իրավունքը` զրոյացնելով ԱՄՆ-ի կողմից Բաքվին զենքի և օգնության տրամադրումը և մեծացնելով ԱՄՆ օգնության փաթեթն Արցախին և Հայաստանին»,-ասել է Համբարյանը:
Բյուջեի առանձին հոդվածով նախատեսվում է 6 050 000 դոլար հատկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ թմրանյութերի տարածման դեմ միջազգային պայքարի համար:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03