Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, Նորք-Մարաշի ՔՊ գրասենյակում կուսակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք պատրաստ ենք լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու համար: Երբ համանախագահության շրջանակներում բանակցությունները լիարժեք վերականգնվում են, և սահմանների ճշգրտման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած բանաձևը գործարկվում է, դա, ըստ էության, դառնում է շատ կարևոր մի քայլ մեր ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների իրականացման համար: Այդ պատկերացումների մեջ անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունը: Մեզ պետք է իսկապես դարաշրջան, որտեղ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում կկարողանա հնարավորություն ունենալ խաղաղ զարգացման իր գործերով զբաղվել»,- ասաց նա:: Նրա խոսքով` անվտանգային համակարգի վերաբերյալ իրենց պատկերացումները իրենք արդեն հայտարարել են: «Անվտանգության ոլորտում մեր թիվ մեկ գործընկերը ՌԴ-ն է, որի հետ ունենք Միացյալ զորախմբի և Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ պայմանագիր: ՀԱՊԿ-ը մեր հիմնական անվտանգային համակարգն է, որին մասնակցում ենք, և դա այսպես էլ պիտի շարունակի լինել: Մենք պիտի համագործակցենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ, պետք է համագործակցենք տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում նաև Վրաստանի հետ, որպեսզի կարողանանք ապահովել երկարաժամկետ կայուն խաղաղություն տարածաշրջանի համար: Երբ ասում ենք խաղաղ զարգացման դարաշրջան հայ ժողովրդի համար, նկատի ունենք ընդհանրապես տարածաշրջանի համար, որովհետև այս համատեքստում տարածաշրջանը հնարավոր չէ առանձնացնել»,- հավելեց Փաշինյանը:
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02