Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհուրդը որոշում է կայացրել սառեցնել ՀՌՀ-ի մասնակցությունը «Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության կազմում։
Այս մասին հայտնում են համալսարանից ու մանրամասնում, որ որոշումը կայացվել է արձանագրելով «Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ հիմնադրման նպատակների և գործառույթների անհամապատասխանությունը բուհական արդի խնդիրներին, փաստելով վերոնշյալ հասարակական կազմակերպության՝ բուհական ինքնավարության չափորոշիչների հաստատման և դրանց պաշտպանության գործում դրսևորած անարդյունավետությունը, որի արտացոլումն է արդեն երկար տարիների ընթացքում շրջանառվող և վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքում այդ ինքնավարության ոտնահարման բացահայտ դրույթները, կարևորելով ՀՀ բուհական և համալսարանական համակարգերի հետագա զարգացման առաջնահերթությունների վերագիտակցման անհրաժեշտությունը, հաշվի առնելով վերը նշված հասարակական կազմակերպության նախկինում իրականացված գործունեության նկատմամբ համալսարանական լայն հանրության կողմից վստահության ոչ բավարար աստիճանը, ինչպես նաև վերահաստատելով Հայ-Ռուսական համալսարանի սկզբունքային դիրքորոշումը համալսարանների ակադեմիական ազատության և ինքնավարության՝ որպես երկրի զարգացման կարևորագույն չափանիշների մասին։
«Բացի այդ՝ ՀՌՀ-ի գիտական խորհուրդը որոշում է կայացրել դիմել Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության մյուս անդամներին՝ կազմակերպության լուծարման և դրա փոխարեն նոր՝ ակումբային սկզբունքների վրա հիմնված կառույցի հիմնադրման առաջարկով, որում անդամակցությունը չի սահմանափակվելու միայն պետական բուհերով։
Հայ-Ռուսական համալսարանը վերահաստատում է իր անվերապահ սատարումը երկրում ակադեմիական ազատության և բուհական ինքնավարության սկզբունքներին»,-ասված է ՀՌՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44