«Հայաստան» նախընտրական դաշինքի 365 օր. Ապագան սկսվում է այսօր» ծրագրի կրթության, գիտության հայեցակարգային հիմնական դրույթներն ընթացող միջոցառմանը ներկայացրեց ԱԺ անկախ պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանը։
«21-րդ դարում, առավել քան երբևէ ակնհայտ է, որ որակյալ կրթությունը պետության ռազամավարական առաջնահերթությունը պետք է լինի։ Կրթությունը և գիտելիքը ազատ մարդու, պատասխանատու քաղաքացու, առողջ հասարակության, ազգային արժեքների պահպանման և ուժեղ պետության առհավատաչյան է, այն իհարկե, բարեկեցիկ կյանքի գրավականն է»,-ասաց Գրիգորյանն իր խոսքում։
Նա նկատեց, այն ընտանիքները, որտեղ չկա բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ունեցող որևէ անդամ, մեր երկրում ունեն եկամտի ամենացածր ցուցանիշ։
«Ուստի, մեզ համար կրթությունն ու գիտությունը լինելու են պետական քաղաքականության առանցքային առաջնահերթությունները։ Մենք որակյալ և ժամանակակից կրթություն ենք ապահովելու երկրի ողջ տարածքում՝ բացառելով լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը»,-նշեց նա՝ ավելացնելով, որ համայններում դպրոցների փակումը հանգեցնում է ներքին միգրացիայի, ինչի հետևանքով բազմաթիվ գյուղեր կարող են դատարկվել։
«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մարդաթափ լինեն մեր սահմանամերձ համայնքները և այն էլ այսօր։ Մեր երեխաներն իրավունք ունեն կրթություն ստանալ իրենց ծննդավայրում։ Երեխաների համար միջնակարգ կրթություն ապահովելու համար ընտանիքները չպետք է ստիպված լինեն լքել իրենց տները, տեղափոխվել հարևան գյուղ, հետո մարզկենտրոն»,-ընդգծեց Աննա Գրիգորյանը, որ Սյունիքից է։
Նա ասաց՝ հաճախ է լինում սահմանամերձ բնակավայրերում, բնակիչները հաճախ են բարձրաձայնում ուսուցիչների պակասի մասին։ Խնդրի լուծման համար դաշինքը նախատեսում է այդ համայնքներում ներդնել ուսուցիչների սոցիալական երաշխիքների համապարփակ համակարգ։
«Մրցունակ կրթության և որակյալ գիտելիքի երաշխավորն, իհարկե, արհեստավարժ մանկավարժն է: Պետք է վերարժևորել մանկավարժի տեղն ու դերը մեր հասարակությունում։ Նախատեսվում է ավելացնել մի շարք ուղղություններով մասնագիտությունների ֆինանսավորումը։ Մենք որդեգրելու ենք գիտության կառավարման և ֆինանսավորման արդյունավետ մոդել: Արժեքային ճգնաժամի հաղթահարումը պետք է կրթության և գիտության զարգացման միջոցով լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետությունը չպետք է տնտեսի դպրոցի ու կրթության վրա առհասարակ։
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23