Այս ընտրությունները շատ լավ առիթ են, որպեսզի ՀՀ քաղաքացին քաղաքացիական վրեժ լուծի 1996 թվականից հետո կեղծված ընտրությունների համար: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, Ապարանում ՔՊ կուսակցության գրասնեյակում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Որովհետեւ այդ ընտրություններում քաղաքացու ձայնը խլվել է եւ այդ ձայնը խլած բոլոր գործող անձինք ըստ էության մասնակցում են այս ընտրություններին: Եւ ընդհակառակը քաղաքացին պետք է վերահաստատի իր իշխանությունը եւ այդ իշխանությունը վերահաստատելու համար անհրաժեշտ է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստանա ընտրողների ձայների 60 տոկոսը եւ ես հույս ունեմ, որ քաղաքացին կկայացնի այդ որոշումը: Սա շատ բարդ ընտրություն է եւ սա ըստ էության պետք է գնահատական լինի երրորդ հանրապետության ողջ պատմությանը, որովհետեւ երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները մասնակցում են այսօրվա ընտրություններին»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն քանի օր է՝ ինքը Ղարաբաղի հակամարտության պատմության վերաբերյալ գնահատականներ և փաստեր է հրապարակում և այս ընթացքում դրանց որևէ բովանդակային հակադարձումներ չեն եղել: «Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»,– ասաց նա:
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02