Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, Երևանում կիրականացվեն տարբեր միջոցառումներ՝ մուլտֆիլմերի երաժշտական համարներ, համերգային ծրագիր, մանկական ավագանու նիստ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ միջոցառումները լինելու են Ազատության ու Հանրապետության հրապարակներում, ինչպես նաև քաղաքապետարանում: «Ազատության հրապարակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Առաջին ալիքի հետ միասին, նշվելու է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Միջոցառումը տեղի է ունենալու ժամը 19:00-ին: Հնչելու են Հանրային հեռուստաընկերության կողմից ցուցադրված արտասահմանյան և հայկական մուլտֆիլմերի ծանոթ ու սիրված երաժշտական համարներ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Այդ օրը Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենալու նաև ավագանու նիստ, սակայն այն սովորական չի լինելու, ավագանու անդամների դերում հանդես են գալու տարբեր դպրոցների 9-րդ դասարանցիներ: Երեխանի պաշտպանության և սոցիալական վարչությունը քաղաքի հանրակրթական դպրոցներից ստացել է երեխաների կողմից 93 առաջարկություն, թե ինչպես կարող է համայնքը նպաստել երեխաների իրավունքների պաշտպանվածության բարձրացմանը»,- նշեց Կարապետյանը: Նա նաև հայտնեց, որ ընտրվել է 65 աշակերտ՝ Երևանի ավագանու անդամների թվով: Այդ օրը ավագանու նիստի ձևաչափով տեղի կունենա հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, ներկա են լինելու նաև փոխքաղաքապետները: «Ավագանու անդամների դերում լինելու են երեխաները, ներկայացնելու են իրենց նախագծերը, ընթացակարգով կքննարկեն դրանք, ինչից հետո էլ քվեարկելու են: Այն նախագծերը, որոնք կընդունվեն այդ մանկական նիստի ժամանակ, կարող են հետագայում ընդգրկվել քաղաքային իշխանության ծրագրերում, որպես ռեալ կատարողներ»,- ասաց Հակոբ Կարապետյանը և հավելեց, որ նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերում: Անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչ բեմ է կառուցվում Հանրապետության հրապարակում՝ վերջինս շեշտեց, որ այդ օրը լինելու է համերգ, որը իրականացնելու է «Բյուրո» ՍՊԸ-ն: Տվյալ միջոցառումը չի իրականացվելու քաղաքապետարանի կամ պետական այլ միջոցներով։
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55