ARM | RUS |

30.05.2021. «Հենակետ». Ինչ է կատարվել Արցախում և Արցախի շուրջ՝ մեկ շաբաթում

30.05.21 | 20:20

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ. «Ընդհանուր բնույթի տեղեկություններ Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերի արցախյան տիրույթում քննարկման առարկա էր դարձել բանալու տեսք ունեցող արձանի թեման, որը տեղադրվել էր Սեփանակերտում՝ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում։ Քաղաքացիների ու մասնագետների կարծիքով՝ արձանը ավելի շատ թուրքական և ջհուդական երագներ է իր մեջ պարունակում և հայկական մշակութային պատմության հետ որևիցե կապ չունի՝ ավելին, շատերը այն համարում էին հակահայկական: Նրանց մեծ մասը պահանջում էին, որպեսզի արձանը օր առաջ ապամոնտաժվի և հանվի։ Թեմային անդրադարձել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն և նշել, որ արձանը պետք է ապամոնտաժվի, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին: Մայիսի 24-ի երեկոյան, արցախցի մի երիտասարդ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է արձանը։ Մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ԱՀ ԱԱԽ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի խոսնակ՝ Անուշ Դոլուխանյանը նշանակվել է փոխարտգործնախարար։ Թեման քննադատության է արժանացել այն կոնտեքստում, որ նշանակումը նախագահ Արայիկ Հարությունյանը կատարում է քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, քանի որ Դոլուխանյանը չունի դիվանագիտական կրթություն և դժվար է պատկրեացնել ինչպե՞ս է այդ պաշտոնում աշխատելու։ Լրագրողների հետ զրույցում Դոլուխանյանը հաստատել է այդ պաշտոնում իր նշանակման մասին տեղեկատվությունը ։ Շաբաթվա վերջում Արցախի հանրային հեռուստաընկերության «Օր» լրատվականը նկարահանել էր մի ռեպորտաժ, որտեղ պատերազմի մասնակից և ներկայիս մի շարք պաշտոնյաներ պատմում են, թե ինչպե՞ս է հակառակորդին հաջողվել Հադրութից հասնել Շուշի։ 44-օրյա պատերազմից հետո հանրության շրջանում տարածված այն տեղեկությունները, որ թշնամին Հադրութից Շուշի էր հասել անտառային ճանապարհով, նկարահանված ռեպորտաժի զրուցակիցները փորձում են հերքել։ Մասնավորապես Արցախի հերոս Արարատ Մելքումյանը հայտարարում է, որ հակառակորդը դեպի Շուշի հասել է ոչ թե նախորոք մշակված պլանի համաձայն, այլ այն հատվածներում, որտեղ հաջողվել է ճեղքել պաշտպանությունը։ Ըստ նրա, հակառակորդը կողմնորոշվել է ըստ ստեղծված իրավիճակի, այլ ոչ թե առաջնոդվել է նախապես մշակված պլանով։ Թեմային վերաբերյալ մի շարք օգտատերեր, մասնագետներ հարցեր են բարձրացրել, թե որտեղի՞ց գիտեն, որ թշնամին ի՞նչ պլանով է առաջնոդվել,և հիմնականում Արցախի իշխանություններին մեղադրում էին այսպես ասած՝ իրենց մեղքի բաժնից խուսափելու հերթական քարոզչական փորձի մեջ։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում: ՌԴ խաղաղապահների մասին ՌԴ ՊՆ-ից տեղեկանում ենք, որ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 80 ուխտավորի անվտանգ այցելությունը Ամարասի քրիստոնեական վանական համալիր: Վանական համալիր էին գնացել Ստեփանակերտից, այլ քաղաքներից ու գյուղերից։ ՌԴ ՊՆ տարածած մեկ այլ հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել Արցախում հրադադարի և ռազմական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի դիտարկման խնդիրները։ Պաշտոնական լրահոս ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին: ԱՀ նախագահը մայիսի 24-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած՝ ՊԲ N զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանի հուղարկավորության արարողությանը և հանգուցյալի հարազատներին հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետծառայության փրկարար ջոկատներն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է: ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս և սույն թվականի հունիսի 1-ից վայր է դնում պետնախարարի իր լիրազորությունները։ Մարտիրոսյանը ընդգծել է, որ շարունակելու է ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իր գործունեության ոլորտից: ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սարդարապատ հերոսամարտի տարեդարձի առիթով: Մայիսի 23-28-ը ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտվում էր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և միգրացիայի վարչության պետ Արարատ Բախտամյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանված արդեն 1700 ընտանիք օգտվել է Արցախում վերաբնակեցման ծրագրից։ Ծրագրի դիմումատուները Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում ապահովվում են վերանորոգված ու կահավորված բնակարանով։ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները Շուշիի մերձակա դիրքերից կրակահերթեր են արձակել դեպի օդ, իրակականությանը չեն համապատասխանում, այս մասին տեղեկացրել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ԼՂ հակամարտության մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել ԼՂ խնդրի հանգուցալուծմանը: Բայդենը նշել է, որ Ադրբեջանի անկախության 30 տարիներին երկու պետությունները համատեղ աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին հետպատերազմյան աջակցության փաթեթ է առաջարկում, որը կազմում է 24 մլն դոլար: Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ վարչակազմի՝ Հայաստանի համար նախատեսված բյուջեն, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում, շատ քիչ է այն հիմնական կարիքների համար, որոնց բախվում են Բաքվի իրականացրած էթնիկ զտման հետևանքով տեղահանված տասնյակ հազարավոր հայեր: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում: Ըստ Լավրովի, կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն ԼՂ խնդրով»:


Նիկոլ Փաշինյանը, դատավորներն ու «թավշյա նախադեպը». Հայկ Դեմոյան

Նիկոլ Փաշինյանը, դատավորներն ու «թավշյա նախադեպը». Հայկ...

10:56

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․ քաղաքագետ

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․...

10:07

Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից․ Նարեկ Կարապետյան

Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե...

09:35

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

09:02

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում...

15:51

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

15:23

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել...

15:09

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ դեսպան

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ...

14:35

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես...

14:26

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի․ Վահե Դավթյան

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու...

14:21

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման պատճառով

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման...

14:04

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են...

13:47

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր...

13:24

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55