Մայիսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը, որը վարել է նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է մայիս ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Մայիսի 1-31-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 48.527 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73 842-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 514 ահազանգ, որից 502-ը վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին:
ՓԾ տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 805 արտակարգ դեպք և պատահար, որից միայն 340-ը վերաբերել են հրդեհներին (2020թ.` 219), իսկ 350-ը՝ ՃՏՊ-ներին (2020թ.` 314): Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում ավելացել են նաև օձերի խայթոցների դեպքերը:
Կապված հանգստյան սեզոնի բացման հետ, որի հետևանքով խոտածածկ տարածքներում ավելանում են հրդեհների թիվը՝ նախարարի պաշտոնակատար Ա. Փիլոյանն առաջարկել է շեշտը դնել կանխարգելիչ գործողությունների վրա և իրազեկման նպատակով այդ տարածքներում օգտագործել անօդաչու թռչող սարքեր: Հանձնարարվել է այդ ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ մշակել:
Բացի այդ, գերատեսչության ղեկավարը հանձնարարել է իրականացնել տարածքների ախտահանման աշխատանքներ և ակտիվացնել անձնակազմի շրջանում պատվաստումները:
Մայիս ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները:
Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Կոչումներ են շնորհվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 7 աշխատակցի. փ/ծ փոխգնդապետներ Արման Վանիկի Կարապետյանին և Վիգեն Դավիթի Մկրտչյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, փ/ծ ենթասպա Տաթևիկ Ռոբերտի խուրշուդյանին, փ/ծ ավագ Աշոտ Ռոբերտի Արշակյանին, Կարեն Արտաշի Ավետիսյանին, ավագ սերժանտ Հայրապետ Սենիկի Հարությունյանին, քաղաքացի Էլեն Հմայակի Չաթալյանին՝ փ/ծ լեյտենանտի կոչումներ:
Զորիկ Կարենի Պողոսյանը (Լոռու ՄՓՎ), Սերյոժա Ռոբերտի Գևորգյանը (Արմավիրի ՄՓՎ) և Արմեն Գեղամի Գևորգյանն (Արմավիրի ՄՓՎ) արժանացել են «Կանխարգելում, օգնություն,փրկություն» մեդալի:
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44