ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտե ի հայտարարությունը՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ կատարելիք այցի հետ: Հայտարարության մեջ ասված է․
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելելու է Փարիզ: Այս այցելությունը, որն իրականացվելու է պարզապես նախընտրական հաշիվներով, մերժում ենք: Նախևառաջ, նա այսուհետ պաշտոնապես ոչ մի հանգամանք չունի ներկայացնելու Հայաստանը: Փաշինյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններում թեկնածու է, ինչպես մյուս թեկնածուները: Ըստ այդմ՝ այս այցելությունը մենք համարում ենք զուտ անձնական, և ոչ մի ձևով այն չի կարող ունենալ համայնքային բնույթ: Երկրորդ՝ Փաշինյանը Հայաստանն ու հայ ժողովրդին տարել է նվաստացուցիչ պարտության, և տակավին մի քանի օր առաջ խոստացել է ստորագրել հերթական փաստաթուղթը, որն ավելի վաղ ստորագրած անձնատվության խայտառակ ու ամոթալի հայտնի փաստաթղթի շարունակությունն է: Երրորդ՝ այն պահին, երբ մեր Հայրենիքը խորը ճգնաժամի մեջ է, երբ թշնամին հատել է մեր սահմանները, երբ թշնամու բանակն ամեն ժամ սպառնում է նոր հարձակումով և ներխուժումով, երբ ունենք նոր գերիներ, գերագույն հրամանատարի կոչումին և աթոռին կառչած անձը լքում է երկիրը և մեկնում արտասահման: Այս անպատասխանատու և դասալիք պահվածքն անընդունելի ու դատապարտելի է: Դաշնակցության մեծ ընտանիքը, իր ուղեկից միություններով, տարբեր միավորներով և իր բոլոր հաստատություններով մերժում է նրա հետ որևէ տեսակի կապ կամ հանդիպում, և ևս մեկ անգամ զգուշացնում է բոլորին՝ ոչ մեկը չհամարձակվի այս անտեղի ու անպատշաճ այցելությանը տալ համայնքային բնույթ»:
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55