Ուժային կառույցների համար սահմանված է քաղաքական զսպվածության պահանջ եւ նրանք պարտավոր են հետեւել այդ պահանջին: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի, ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքով, նախընտրական ժամանակահատվածում վերջիններիս կողմից նույնիսկ իրենց քաղաքական նախասիրության բացահայտումը, իրենց նախընտրած թեկնածուի մասին հրապարակայնացումը դիտարկվելու է հակաօրինական: Դավթյանը նաեւ նշել է. «Պետական մյուս մարմինների, ՏԻՄ-երի աշխատակիցների կողմից իրենց վարչաիրական լիազորությունների գործադրմամբ, իրենց աշխատակիցների նաեւ այլ որեւէ քաղաքացու հետ շփումներում քաղաքական դիրքորոշման որեւէ կերպ պարտադրանքը հակաօրինական է: Ցանկացած կազմակերպության գործատուի կողմից ուղղակի կամ միջնորդավորված որեւէ եղանակով իրենց աշխատակիցներին քաղաքական դիրքորոշման պարտադրանքը կամ նույն նպատակով որեւէ կերպ շահագրգռելը հակաօրինական է: Քաղաքական որեւէ ուժի շրջանակի կողմից կուլիսային շփումներում տրվող ցանկացած ապօրինի խոստում՝ կապված որեւէ տեսակի պատասխանատվությունից, այդ թվում քրեական պատասխանատվությունից ազատելու, տնտեսական կամ որեւէ այլ արտոնություն տրամադրելու հետ, նախ մենք բոլորս միասին պետք է երաշխավորենք, որ դա արդեն իսկ կեղծ է, իսկ եթե դրասեւորվի, ապա գնահատվելու է որպես հակաօրինական վարքագիծ: Ցանկացած անձի կողմից որեւէ քաղաքացու կաշառելու, որեւէ՝ կերպ նյութապես շահագրգռելու, խոցելի վիճակն օգտագործելով մոլոեցնելու փորձերը հանցավոր են: Քաղաքացու քվեարկությունը որեւէ կերպ վերահսկելը այդ մասին տեղեկանալու որեւէ փորձ հանցավոր է»:
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23