ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին 24 օրը չի հայտնվել հանրության առաջ, ինչն ամենաերկարատեւ ժամանակամիջոցն է ընթացիկ տարում: Վերջին անգամ պետության ղեկավարը մայիսի 7-ին ներկա է եղել Փհենյանում կայացած համերգին: Մայիսի 31-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը, նախարարություն, որը համակարգում է Հյուսիսի հետ հարաբերությունները։ «Դա ամենաերկարատեւ ժամանակամիջոցն է ընթացիկ տարում, երբ Կիմ Չեն Ունը չի երեւում հանրության առաջ»,- նշել է պաշտոնյան: Նա չի հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդի բացակայության հնարավոր պատճառները՝ նշելով, որ այս փուլում «տեղին» չէր լինի որեւիցե գնահատւմ տալը: Ավելի վաղ հարավկորեացի փորձագետներն առաջադրել են ենթադրություն, թե Կիմ Չեն Ունն այս տարի ավելի հազվադեպ է այցելում հրապարակային միջոցառումներ կորոնավիրուսային վարակի վերաբերյալ զգուշությունների պատճառով: Անցյալ տարվա մայիսին Կիմ Չեն Ունի արտասովոր երկարատեւ բացակայությունը հարուցեց լուրեր նրա լուրջ հիվանդության կամ մահվան մասին: Սակայն այնուհետեւ նա 20 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնվեց հանրության առաջ՝ այցելելով Սունչհոնի պարարտանյութերի գործարանի բացման աարողություն: Կիմ Չեն Ունն իշխանության գլուխ է անցել 2011 թվականի դեկտեմբերին իր հոր՝ Կիմ Չեն Իրի մահվանից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:45
09:16
09:04
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44