«Չեմ հիշում Հայաստանում որևէ իշխանություն, որն այդպիսի արտահայտություններով, քայլերով, կոնկրետ գործողությամբ իր վերաբերմունքը ցուցաբերած լիներ դատական իշխանության նկատմամբ»,- մայիսի 31-ին իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխաելով հարցին, թե դատական համակարգի հեղինակության բարձրացման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք նախատեսում։ Նա նշեց, որ միշտ խոսակցություններ կային, թե զանգում են, ճնշում, բայց հրապարակային երբեք չի եղել։ «Միշտ մտածում ես անկախ իշխանության ճյուղ է։ Կարող է ինչ բանից դժգոհ ես, բայց քեզ իրավունք չպետք է վերապահի նման կարգի գործողությունների դիմել։ Իշխանությունը ղժղժացող չպետք է լինի։ Եթե պրոբլեմ ես տեսնում, փորձի լուծում տալ դրան։ Իշխանությունը չպետք է հասարակության մեջ անընդհատ անհանգստություն, ներվը բորբոքող մի բան լինի։ Մեր երկիրը դաձել է բորբոքված երկիր նման կարգի դրսևորումների պատճառով։ Ղժղժոցով ուղղակի փոխարինում է այն գործը, որը պետք է արվի հանգիստ ոճով, ճանապարհով»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ չի հիշում մի դեպք, որ իր՝ նախագահ լինելու տաս տարիներին որևէ անգամ ձայնը բարձրացրել է։ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց՝ ատաջին հերթին պետք է հանգիստ թողնել դատական իշխանությանը։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այս երեք տարիներին քաղաքականությունը փորձել է իշխել իրավունքին, որոշ չափով հաջողվել է, օրինակ, ՍԴ-ի նկատմամբ ինչ կատարվեց, փորձելու են հետ բերել։ Պատասխանելով դատավորների վեթինգի գործիքակազմի մասին հարցին, ՀՀ երկրորդ նախագահն ասաց. «27-28 տարվա անկախություն ունեցող պետությունում ասես վեթինգ ենք անում, ամեն ինչ զրոյացնում ենք, սկսում նորը, մեզ համար ինչ-որ դատական համակարգ ձևավորում, ուղղակի անընդունել է»։
Նա նշեց, որ սրա նպատակը մեկն է՝ նրանք եկել էին իշխանության, գրավել գործադիր իշխանությունը և պետք էր գտնել մի գործիքակազմ՝ «դատական իշխանությունը նույնպես իրենցով անելու համար։ Այլ մոտիվացիա այստեղ ուղղակի չկար»։ «Հիմա քննարկենք վեթինգը որպես երևույթ ընդհանրապե՞ս, թե՞ վեթինգն այս կիրառման կոնտեքստի մեջ։ Եթե այս կիրառման կոնտեքստի մենք ենք դիտարկում, ուղղակի հիմարություն է։ Պետք է բարեփոխումներ իրականացնել, առողջացնել համակարգը, լուծումներ գտնել տարբեր հարցերի վերաբերյալ։ Բայց վեթինգն այլ բան է։ Նրանք ուզեցին հեղափոխությունը տարածել նաև դատական համակարգի վրա: Փորձեցին տարածել, այսօր ստացանք այն, ինչ ստացանք այս պետության մեջ՝ ամեն ինչ քայքայել, ամեն ինչ փորձել կասկածի տակ դնել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23