«Ընդհանրապես միջանցք բառը մենք չպետք է օգտագործենք։ Մեր տարածքում ի՞նչ միջանցք»,-Շիրակում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, միջանցք բառն օգտագործում են ադրբեջանցիները, քանի որ դիտարկում են Նախիջևան-Ադրբեջան-Թուրքա-Կենտրոնական Ասիրան իրար կապելու հնարավորությունը։
«Սա մի մեծ ծրագրի փոքր մասն է։ Դրա համար մենք չպետք է ասենք՝ երկաթուղին չպետք է բացվի, թող բացվի։ Բայց միջանցք բառի կիրառումը հանցագործություն է։ Մեր տարածքում ի՞նչ միջանցք, ո՞ւմ համար միջանցք։ Միջանցք նշանակում է, որ այդ տարածքի վրա քո սուվերենությունը չի տարածվում, կամ մասամբ է տարավում, կամ էլ անհասկանալի ձևով է տարածվում»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդը խորհրդանշական է համարում «Քաղաքացիական պայմանագրի» կարգախոսը՝ «Ապագա կա»։
«Իրենց ամբողջ գործունեությամբ կասկածի տակ են դրել երկրի ապագան, հիմա էլ կարգախոսն են բերել, որ ապագա կա»,-նշեց նա՝ ավելացնելով, որ 2018-ին իշխանափոխություն չէր լինի, եթե Հայաստանում կուտակված խնդիրներ չլինեին, ուստի պետք է դասեր քաղել այդ ամենից։
Քոչարյանն ասաց՝ պետք է կառուցել նոր Հայաստան, պետք է անել ամեն բան, որ երկորւմ չկուտակվեն այնպիսի պրոբլեմներ, որի արդյունքում մի խումբ անփորձ, անհասկանալի մարդիկ կարող են Գյումրիից քայլել սկսկել, հասնել Երևան ու այս պատուհասը բերել երկրի գլխին։
ՀՀ երկրորդ նախագահը նշեց, ինքն էլ դեմ էր արտահերթ ընտրությունների անցկացմանը, ճիշտ էր համարում անցումային կառավարության ձևավորումը, մեկ տարի անց նոր ընտրությունների նշանակումը։
«Բայց այս մարդը չցանկացավ գնալ։ Ընտրությունը մենք չենք նշանակել։ Հիմա չգնա՞նք ընտրությունների, թողնեն վերընտրվի՞։ Իրեն հարգող մարդը ամսի 10-ին ինքն իրեն պետք է խփեր»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը, ինչին հետևեցին երկարատև ծափահարություններից։
Նա նկատեց՝ միգուցե ծանր բան է ասում, բայց կան հազարավոր զոհեր, կորցրած տարածքներ։
«Հիմա այդ մարդը խոսում է տղամարդկության մասին։ Ես չգիտեմ, նա այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո քանի փամփերս է փոխել և որտեղ։ Այդ ամենի համար նշված անձնավորությունը պետքբ է պատասխան տա»,- նշեց նա։
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
10:22
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03