Հայկական դրամի նկատմամբ դոլարի աճի հետ կապված` Երեւանում բնակարանների գներն աճել են: Այս մասին NEWS-ի հետ զրույցում ասաց անշարժ գույքի գործակալություններից մեկի աշխատակից Արմանը (մեր զրուցակցի խնդրանքով ազգանունը չենք նշում): Շուկայում ակտիվություն, նրա խոսքով, նկատվում է արդեն երկու ամիս (սկսած մարտից): «Գների աճն ավելի շատ կապված է բնակարանների վարձակալության հետ, ինչը կապված է նաեւ զբոսաշրջային ակտիվության հետ: Ոմանք շտապ վաճառում են անշարժ գույքը եւ 10-15 հազար դոլարով իջեցնում են գինը: Իսկ այսպես, բնակարանների գները միջինը աճել են 5-6 հազար դոլարով: Գնորդները հիմնականում արտերկրից են: 2020-ի վերջին Երեւանի կենտրոնում նորակառույց շենքերի մեկ քառակուսի մետրի գները 600 դոլարի մակարդակի վրա էին, իսկ այժմ դրանք աճել են մինչեւ 800-900 դոլար»,- նշեց նա: «Կոմերցիոն անշարժ գույք» հատվածում գները գործնականում մնացել են անփոփոխ: «Հիմա դրանք մեծ մասամբ պահանջարկ ունեն այն պատճառով, որ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ակտիվորեն նախընտրական շտաբեր են բացում: Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա դեռ շատ դժվար է որեւէ բան ասել: Պետք է սպասել մինչ ընտրությունների ավարտը»,- հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով մարզերում գներին՝ նա տեղեկություններ հաղորդեց Կոտայքի մարզի մասին՝ բացատրելով, որ այստեղ նույնպես բնակարանների վաճառքի գներն աճել են, բայց արդեն 2-3 հազար դոլարով:
«Այստեղ նույնպես բնակարանների վարձակալության գները բարձրացել են»,- եզրափակեց գործակալության աշխատակիցը:
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02