Գույներ, ջերմ ու վառ տրամադրություն, օդում սավառնող խաղաղության բացիլներ ու մանկան անկեղծ ժպիտներ: Ահա այսպես նշվեց երեխաների պաշտպանության միջազգային տոնը «Շենգավիթ» ԲԿ-ում: «Խաղաղությունը մեր աչքերով» խորագիրը խորհրդանշական էր, քանի որ այսօր ամբողջ աշխարհը խաղաղության և մարդասիրության կարիք ունի: Երեխաներն, ովքեր ծնվել, բուժվել կամ վիրահատվել էին «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց սիրելի բժիշկների հետ նկարում էին խաղաղություն: Խաղաղության խորհրդանիշը նրանց համար կապույտ երկինքն էր, սպիտակ աղավնին, մեծ ու հաշտ մոլորակը, ծաղիկներ կրակող տանկն ու Արցախի տատն ու պապը: Նրանց նկարներն իրենց յուրահատուկ ուղերձն ունեին բոլորիս համար: Այն ևս մեկ անգամ հիշեցնում էր , որ խաղաղությունն անգին է և մեծագույն արժեք, իսկ դրա համար հարկավոր է ապրել հաշտ,սիրել շատ, պայքարել հանուն խաղաղության և ամեն վայրկյան պաշտպանել մեր երեխաներին:
Միջոցառման ավարտին «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանի գլխավորությամբ բոլոր մասնակիցները գունագեղ ձեռքերով խաղաղության գույները դաջեցին սպիտակ պաստառին: Խաղաղություն պատկերող նկարներն այսուհետ կզարդարեն երեխաների և բժիշկների սենյակները, որպես գեղեցիկ հուշ: Իսկ ամենավերջում բոլոր երեխաները գեղեցիկ նվերներով, բարձր տրամադրությամբ վերադարձան տուն:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44