Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշանակվել է պետական նախարար։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Նա կհամակարգի չորս նախարարների գործունեությունը՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։ «Այս կադրային որոշումը համարում եմ կարևոր և ճիշտ՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակներում նրա ունեցած կառավարման փորձը, մասնագիտական և մարդկային որակները, մասնավորապես՝ սկզբունքայնությունը, արհեստավարժությունն ու պատասխանատվությունը»,-նշել է Արայիկ Հարությունյանը։ • Ա. Բեգլարյանը, 1995թ. Ստեփանակերտում ականի պայթյունից կորցնելով տեսողությունը, ընդունվել և 2006թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը: • 2006-2010թթ. կրկին գերազանցությամբ ուսանել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատում, այնուհետև՝ կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրայում: • 2010-2011թթ. Եվրոպական Միության «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով սովորել է բիզնեսի կառավարում Հունաստանի Սալոնիկի քաղաքի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում: • 2011-2012թթ. Ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում՝ Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ։ • 2013թ. «Թավիթյան» կրթաթոշակով ուսանել է Հանրային կառավարում և վարչարարություն ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որը համարվում է դիվանագիտական կրթության ոլորտում աշխարհի լավագույն համալսարաններից մեկը: • Այնուհետև ուսանել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը կից՝ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ քաղաքագիտություն մասնագիտացմամբ, սակայն պետական ու հասարակական գործունեության ծանրաբեռնվածությամբ պայմանավորված առ այսօր դեռ չի հասցրել պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը: • Տարբեր տարիների մասնակցել է տարբեր համալսարանների կրթական ու գիտական ծրագրերի, ներառյալ՝ Չեխիայի Չարլզ համալսարանում, Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանում և այլն: • Գիտական չորս և վերլուծական տասնյակ հոդվածների հեղինակ է: • 2012-2013թթ. Եղել է ԱՀ վարչապետի օգնականը: • 2013 -2017թթ. Աշխատել է որպես ԱՀ վարչապետի մամուլի քարտուղար, այնուհետև՝ մի քանի ամիս՝ պետական նախարարի խորհրդական: • 2013-2017թթ. Դասավանդել է Արցախի պետական համալսարանում՝ քաղաքագիտությանն առնչվող մի շարք առարկաներ: • 2018թ. նշանակվել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար և պաշտոնավարել ինը ամիս: • 2018թ. հոկտեմբերին ԱՀ Ազգային ժողովի կողմից ընտրվելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում՝ բավականին մեծ ջանքեր է ներդրել Արցախում մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նպաստելով մի շարք բարեփոխումների իրականացմանը տարբեր ոլորտներում: • 2020թ. դեկտեմբերին նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02