Ադրբեջանը սողացող ընդլայնում է իրականացնում Հայաստանի նկատմամբ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» քննարկումների ժամանակ ասաց փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը: Ղազարյանը շեշտեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում անցնել կարգավորման հարթություն, բայց փորձում է պահպանել ստատուս-քվոն՝ հաշվի առնելով իր ռազմական եւ աշխարհաքաղաքական առավելությունը: Միեւնույն ժամանակ, նա ոչնչից վիճահարույց հարց է ստեղծում, կեղծ օրակարգ է կազմում եւ փորձում է այնպես անել, որ աշխարհը որպես հիմք ընդունի իր դիրքորոշումը: Հենց այդպես այն արեց, երբ դեկտեմբերին դադարեցրեց բանտարկյալների վերադարձը: Ադրբեջանը բանտարկյալների մի մասին օգտագործում է նրանցից ցուցմունք ստանալու եւ հետագայում ՄԻԵԴ դիմելու համար` հակահայկական ազդեցություն ստեղծելու նպատակով, մյուս մասը` որպես Հայաստանի վրա ճնշման լծակ: «Ադրբեջանը փորձում է պարիտետ ստեղծել: Այդպես նա անում է 2010 թվականից, այդպիսի ձեռագիր է: Օրինակ, դիվերսանտների գործը. Կարեն Բաղդասարյանը հայտնվեց այնտեղ եւ «դիվերսանտ» դարձավ: Բաքուն փորձում է հարցը տարածաշրջանային դարձնել, միջազգային քաղաքական վեկտորներին ստիպում է արձագանքել տարածաշրջանին, այլ ոչ թե Ադրբեջանին»,- պարզաբանեց փաստաբանը:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56