Սեպտեմբերի 25-ին Գյումրու Վարդանանց հրապարակին հարող Աբովյան փողոցում կանցկացվի «Հացի փառատոն»: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2013 թվականից մեկնարկած փառատոնն այս տարի կշարունակվի ուշագրավ ու ինքնատիպ դրսևորումներով: Կազմակերպիչն է Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ աշխատանքներին համագործակցող կառույցները` ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, ՀՀ Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը և Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Փառատոնի ընթացքում նախատեսվում են հացարարման գործընթացի ցուցադրություններ. հանրապետության տարբեր քաղաքների հրուշակարանների և հացի արտադրամասերի վարպետներն առանձին տաղավարներով կներկայացնեն իրենց պատրաստած հացատեսակները: Միջոցառման շրջանակում հանդես կգան նաև թատերական և պարային խմբեր: Այս տարի հացի տոնը կտեղափոխվի փողոց, կներկայացվեն գյումրեցու ավանդական կենցաղը, արհեստներն ու արհեստավորական ավանդույթները, Ալեքսանդրապոլ-Գյումրու՝ հին քաղաքի երևելիների թատերականացված կերպարները (Ձիթողցյաններ, Ծաղիկյաններ, Քյանդարովենք, Խոյեցոնք, Քեշիշյաններ, Դրամփյաններ, Սանոյաններ, Կարայաններ, Սելյանովներ)՝ կենսապատումներով և պատվանուն տոհմածառերով:
Հացի փառատոնը, հատկապես, արժևորվում է նրանով, որ «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» մշակութային տարրը 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Փառատոնի նպատակն է նպաստել հացարարման առանձնահատուկ նշանակություն ունեցող ժողովրդական սովորության պահպանմանն ու տարածմանը, տեղեկություններ հաղորդել հացի ստեղծման պատմության, ժողովրդի սովորութամշակութային կենցաղում մշտապես գոյություն ունեցող հացի պաշտամունքի ու հավատալիքների վերաբերյալ: Միաժամանակ կարևորվում են մարզի մշակութային կյանքի աշխուժացումը, ավանդական մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47