Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Այս մաին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Փոխնախարարը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ նա մասնակցել է մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը, հանդիպել բժշկական կենտրոնների ղեկավարների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ներկայացուցիչների հետ, քննարկել պատվաստումներին վերաբերող հարցեր: Լենա Նանուշյանը ներկայացրել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային գործընթացով պայմանավորված առողջապահության նախարարության մշակած քաղաքականությունը, քննարկման ընթացքում խոսել հանրապետության տարածքում պատվաստումների վիճակագրությունից, այնուհետև պատասխանել հարցերին` հարցուպատասխանների ձևաչափով: Այցի շրջանակներում փոխնախարարը փոխմարզպետի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախ Արմավիրի, ապա` Մեծամորի բժշկական կենտրոններում, տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ, մանրամասն հետաքրքրվել մարզում պատվաստումային գործընթացով և դիմելիությամբ։ Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումներով Արմավիրի մարզն աչքի է ընկնում գրանցած լավ ցուցանիշներով:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01