Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ ԱԺ-ի մի խումբ պատգամավորների, գյուղատնտեսության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների, շրջվարչակազմերի ղեկավարների, հանրապետության գյուղոլորտի պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգ մշակելու հարցը:
Այս մասին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Կառավարության ղեկավարը, գյուղատնտեսությունը ներկայացնելով որպես ՀՆԱ-ի ձևավորման կարևորագույն ճյուղերից մեկը, ներկաներին մանրամասն ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը՝ հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում բազմաթիվ գործիքների օգտագործումն ու զարգացած երկրների փորձը:
Ա. Հարությունյանի խոսքով՝ բնագավառի կարևոր ուղղություններից մեկի՝ երկրագործության զարգացումը պետք է սկսել հողերի արդյունավետ կիրառումից:
«Սեփականաշնորհված գյուղամերձ հողերը, անհրաժեշտության դեպքում, պետք է ենթավարձակալության պայմանագրով և ցանքաշրջանառության պարտադիր պայմանի կիրառմամբ տրամադրել այն հողօգտագործողներին,ովքեր պատրաստ են հողը մշակել ագրոպայմաններին համապատասխան: Հենց նրանք, դրամաշնորհի տեսքով,կստանան պետական աջակցություն: Հողօգտագործողները պետք է հաշվի առնեն, որ այսուհետ կառավարությունն աստիճանաբար նվազեցնելու է հացահատիկային մշակաբույսերի գների ձևավորման գործում պետական միջամտության չափը՝ ժամանակի ընթացքում այն թողնելով շուկայի կարգավորմանը: Ուստի, ժամանակն է , որ անցնենք աշխարհում ընդունված արդի մեթոդների՝ ցանքաշրջանառության ու պարարտանյութերի կիրառմանը՝ հետ կանգնելով գլխավորապես ցորենի մշակումից: Այդ ճանապարհին մենք օգտագործելու ենք աջակցության նոր գործիքակազմ և միայնակ չենք թողնելու հողամշակին»,- ասել է Ա. Հարությունյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև բանջարաբոստանային և այգեգործության բնագավառների զարգացման ուղիներին՝առաջարկելով հիմնական շեշտը դնել նոր տեխնոլոգիաների կիրառման վրա: Ա. Հարությունյանը, այդ տեսանկյունից,կարևորել է ոռոգման արդի համակարգերի ներդրումը, ինչի համար արդեն պետական դրամաշնորհներ են տրամադրվում հողօգտագործողներին: Կառավարության ղեկավարն իր դիտարկումներն է ներկայացրել նաև անասնապահության ու մեղվաբուծության զարգացման վերաբերյալ՝ առաջարկելով խթանիչ ու աջակցող միջոցներ կիրառել՝ առանց միջամտելու վերջնական արտադրանքի գնի ձևավորմանը: Մշակվող հայեցակարգի վերաբերյալ վարչապետի ելույթից հետո, խորհրդակցության մասնակիցների միջև ծավալվել է քննարկում, հնչեցվել են տարբեր առաջարկություններ: Խորհրդակցության ավարտին, ամփոփելով հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները, Ա. Հարությունյանը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է մշակել գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգ՝ ընթացիկ քննարկումներ ու խորհրդակցություններ ունենալով թե՛ բնագավառի մասնագետների, թե՛գործարարների հետ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02