ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Իցհակ Հերցոգին շնորհավորել է Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ եւ վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի զարգանալ: Միացյալ Նահանգների ղեկավարի հայտարարությունը հունիսի 2-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Ես համոզված եմ, որ նրա նախագահության ժամանակ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործընկերությունը կշարունակի զարգանալ եւ խորանալ»,- ասել է Բայդենը:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ռեուվեն Ռիվլինին եւ նշել, որ ուրախ կլինի Վաշինգտոնում հանդիպելու նրա հետ առաջիկա շաբաթներին:
Հերցոգը նախագահի պաշտոնում Ռիվլինին կփոխարինի հուլիսի առաջին տասնօրյակի վերջում: Իսրայելում սահմանված է նախագահական լիազորությունների կատարման յոթնամյա ժամկետ, պետության ղեկավարի պաշտոնը չի կարելի զբաղեցնել երկու անգամ: Իսրայելի համար Հրեական գործակալության՝ «Սոհնուտ»-ի ղեկավար Իցհակ Հերցոգը հունիսի 2-ին Կնեսետի (խորհրդարանի) պատգամավորների գաղտնի քվեարկության առաջին փուլում ընտրվել է հրեական պետության 11-րդ նախագահ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44