«Մեր հերոս տղաների դիերի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք՝ պարկերով նետված սենյակում… դրանից ավելի զարհուրելի տեսարան դժվար էր պատկերացնել»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա նշեց, որ ընդհանրապես, դիակները մեր թասիբն են, հատկապես պատերազմի ժամանակ մարդիկ ամեն ինչ արել են իրենց ընկերոջ դիակը հանելու համար՝ հանկարծ չմնա, չպղծվի, ոչ պատշաճ վերաբերմունքի չարժանանա:
«Հիմա ստացվում է՝ մազապուրծ արել ու բերել ենք պատերազմի դաշից այդ դիակները ու այնպես ենք վարվում, որ կենդանի մարդիկ երբեք այլևս չմտածեն, որ մեր երկրի համար արժե մահանալ: Սա շատ վատ մեսիջ է, որ պետությունը կարող էր տալ, դրա հետևանքը չգիտեմ՝ ինչ կարող է լինել, հատկապես գտնվում ենք գրեթե պատերազմական վիճակում»,- նշեց պատգամավորը: Թ. Թովմասյանի խոսքով, Վարդենիսի շրջաններում, որտեղ լցված են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները, ամեն վայրկյան կարող է նոր բռնկում լինել, ամեն վայրկյան, քանի որ անընդհատ լինում են միջադեպեր, նույնիսկ բահերի պոչով են արդեն իրար հետ կռվում, քանի որ չեն կրակում: «Այս պայթյունավտանգ վիճակում ո՞րն է պետության մեսիջը, որ վաղը դուք վերածվելու եք պարկերով լցված դիակների որևէ սենյակում գցվա՞ծ: Սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ: Կարծում եմ՝ այս մասով միայն ներողությունները բավարար չեն»,- ասաց Թ. Թովմասյանը: Ելույթից հետո, երբ նա հեռանում էր ամբիոնի մոտից, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը կամաց արձագանքեց, «Իդիոտկա»:
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02