«Միացյալ Հայաստան» դաշինքը չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ըստ դաշինքի ղեկավարի՝ պատճառները մի քանիսն են՝ իրավական, բարոյական և սկզբունքային:
Երվանդ Թարվերդյանը Հայաստանի բոլոր դեսպանատներին կոչ է անում իրենց երկրներին տեղյակ պահել Հայաստանում ստեղծված նախընտրական, ընտրական ու հետընտրական իրավիճակի մասին: Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ ընտրությունների արդյունքների լեգիտիմության համար այլ երկրների ներկայացուցիչներն ուշադրության կենտրոնում պահեն իր հայտարարությունները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ավելի քան 2 մլն 500 հազար քաղաքացի ընտրելու իրավունք ունի: Երվանդ Թարվերդյանը պնդում է, որ պետք է կասեցնել ընտրությունը, անհրաժեշտության դեպքում կրկին ուսումնասիրել, թե քանի ընտրող ունենք և հետո հայտարարել նոր կազմով ընտրություններ:
Երվանդ Թարվերդյան միտում է տեսնում նրանում, որ իրենց կուսակցությունը չգրանցեցին։ Նա կարծում է, որ դրա հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են իրենց սահմանադրական իրավունքն իրացնելուց՝ իրենց ձայնը տալ «Միացյալ Հայաստան» կուսակցությանը: Բայց, այդուհանդերձ, կուսակցությունը վերականգնել է ընտրվելու իր իրավունքը և դաշինք կազմելով այլ ուժերի հետ՝ հրաժարվել է մասնակցել ընտրություններին:
«Միացյալ Հայաստան» դաշինքի ղեկավարն ասում է նաև, որ ընտրություններին չմասնակցելը դեռևս չի նշանակում դադարեցնել գործունեությունը, իրենք շարունակելու են աշխատել հանուն Հայաստանի:
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02