Պարզվում է, վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը համարվում է Փաշինյանի կառավարության ամենավստահելի կադրերից մեկը, գերադասում է իր գումարները պահել արտերկրում։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով Թորոսյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ նախկին նախարարը 2020թ. հունվարին ավստրիական բանկի (Bank Austria)՝ 20,550 Եվրո արժողությամբ պարտատոմս է ձեռք բերել, որի դիմաց տարեվերջին 428 Եվրոյի չափով տոկոս է ստացել (եկամուտ)։
Նախկին նախարարը նաև 32,000 ԱՄՆ դոլարի ավանդ է հայտարարագրել, սակայն թե որ բանկում, նշված չէ։ Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդը տարեվերջին կազմել է շուրջ 30.000 ԱՄՆ դոլար։ Նկատենք, որ եթե ավստրիական բանկի պարտատոմսերի փոխարեն Թորոսյանն իր գումարները որպես ավանդ դներ հայաստանյան ցանկացած բանկում, ապա տերեվերջին առնվազն 600 Եվրո կվաստակեր։ Եթե նախկին նախարարը մտածել է իր եկամուտների դիվերսիֆիկացման մասին գումարների զգալի մասը դուրս հանելով երկրից, ապա շարքային քաղաքացիներն ինչպե՞ս պետք է վստահեն ՀՀ բանկային համակարգին, առավել ևս կառավարությանը։
Ի դեպ, մի շարք երկրներում (օրինակ՝ Ռուսաստանում) պետական պաշտոնյաներին արգելված է դրսում ունենալ ակտիվներ, քանի որ այդ ակտիվները կարող են դառնալ տվյալ պաշտոնյայի վրա արտաքին ազդեցության գործոն։ Իսկ ինչ վերաբերվում է նախկին նախարարի հիմնական եկամուտներին, ապա Թորոսյանը առողջապահության նախարարի պաշտոնում, որպես աշխատավարձ ստացել է 18,6 մլն դրամ (հարկերը պահած)։ Ստացված աշխատավարձի չափը համեմատելով նախարարի պաշտոնային դրույքաչափերի՝ օրենքով նախատեսված հաշվարկման գործակցի հետ, ստացվում է, որ նախորդ տարի Թորոսյանը շուրջ 11,5 մլն դրամի պարգևավճար է ստացել (հարկերը պահած)։
Նախորդ տարի հիշյալ պաշտոնյան 1116 ԱՄՆ դոլարի եկամուտ էլ ստացել նաև փոխառության դիմաց։ Որպես անշարժ գույք Թորոսյանը հայտարարագրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող բնակելի տուն, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող հողատարածք, որը նա 13,6 մլն դրամով ձեռք է բերել 2020թ. սեպտեմբերին։
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23