Օրեր առաջ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայ ռազմագերիների ազատության պահանջով ակցիայի ժամանակ՝ ծեծկռտուք էր եղել հայազգի Աշոտ Սարգսյանի եւ ադրբեջանցիների միջեւ, ինչի հետեւանքով մեր հայրենակիցը վնասվածքներ էր ստացել։
NEWS.am-ի հետ զրույցում Աշոտ Սարգսյանը պատմեց, որ դեռ 1 ամիս առաջ դիմել էին, որպեսզի ՌԴ ԱԳՆ-ի դիմաց մասսայական պիկետ անելու թույլտվություն ստանան, բայց համավարակով պայմանավորված, մերժվել էին։ Ակցիային մասնակցել են ոչ միայն հայերը, այլեւ եղել են ռուս մասնակիցներ։
Իրար փոխարինելով ակցիայի մասնակիցները «Ազատություն բոլոր ռազմագերիների» խորագրով պաստառով կանգնել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց եւ իրենց պահանջը ներկայացրել։ Հենց Աշոտ Սարգսյանի ելույթի ժամանակ է վիճաբանություն սկսվել, որն էլ ծեծկռտուքի է վերածվել։
«Մոտեցավ մեկ ադրբեջանցի եւ սադրեց, նա ասում էր, որ դեսպանատան դիմացից գնանք եւ չկանգնենք, ոչինչ չպահանջենք։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, մի քանի վայրկյան հետո ադրբեջանցիների թիվն ավելացավ, ապա մոտեցան Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության աշխատակիցները։ Միջադեպի հետեւանքով ես վնասվածքներ ստացա. ստորին ծնոտս 2 տեղից ջարդվել է։ Ինձ տեղափոխեցին հիվանդանոց։ Վիրահատութունը անցել է հաջող, վիրահատողը մեր հայրենակից Արա Խանձրացյանն էր, որին շնորհակալ եմ»,– պատմեց Աշոտ Սարգսյանը։
Մեր հայրենակիցը չի բացառում, որ հարձակումը կազմակերպված է եղել։
«Այնտեղ իբրեւ կազմակերպիչ գրված էր իմ անունը: Այդ կոնտեքստում չեմ բացառում, որ դա կարող էր լրացուցիչ պատճառ հանդիսանալ հարձակման համար»,– ասաց Աշոտը։
Աշոտին է այցելել հայազգի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանն ու առաջարկել իր ծառայությունները։ Այժմ նրա շահերի պաշտպանությամբ զբաղվում է հենց Կիրակոսյանը։ Իսկ թե դեպքն իրավապահների կողմից ինչ ընթացք է ստացել, Աշոտը դեռ որեւէ տեղեկություն չունի։
12:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
10:22
10:09
08:09
21:38
21:01
18:59
18:27
17:04
16:44
16:18
16:02
14:36
13:33
11:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03