ՀՀ արդարադատության նախարարությունը 2020 թվականին 18.1 միլիարդ դրամ է ծախսել 8 ծրագրի եւ 29 միջոցառման իրականացման համար: Կատարողականությունը կազմել է 97.6 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում պետաիրավական, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2020 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով` հանրապետության գլխավոր դատախազության ծախսերը 3 ծրագրի եւ 8 միջոցառման ֆինանսավորման համար կազմել են 5.8 մլրդ դրամ կամ վերանայված ծրագրի 99.3 տոկոսը: «Պետական վերահսկողական ծառայության փաստացի ծախսերը 583 մլն դրամ կամ 99.5 տոկոս են կազմել, կոռուպցիայի կանխարգելման խորհրդի ծախսերը` 121 մլն դրամ կամ 78.1 տոկոս, իսկ քննչական կոմիտեի ծախսերը 6 միջոցառման իրականացման համար կազմել են ճշգրտված ծրագրի 98.7 տոկոսը կամ 7.57 միլիարդ դրամ: Հատուկ քննչական ծառայությունը ծախսել է 751 մլն դրամ, կամ բյուջեով նախատեսված միջոցների 99.2 տոկոսը, իսկ Հաշվեքննիչ պալատը՝ 1 մլրդ 71 մլն դրամ կամ 99.7 տոկոս: Ընդ որում, ԿԸՀ-ն 7 միջոցառման իրականացման վրա ծախսել է 785 միլիոն դրամ կամ ճշգրտված ծրագրի 99.3 տոկոսը»,- ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02