ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության դեպարտամենտի դոցենտ Գևորգ Միրզայանը vz.ru կայքում «Ռուսաստանը պետք է տեղը դնի հայ արկածախնդիրներին» վերնագրով հոդվածում անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին և վերջին շրջանում նկատվող հակառուսական տրամադրություններին:
Ըստ նրա՝ հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական ընտրություններում քաղաքական պատկերը բավականին խայտաբղետ է: Ընտրություններին մասնակցում է 26 կուսակցություն ու քաղաքական դաշինք. թվում է՝ սա շատ է նման փոքր հանրապետության համար: Բայց բոլոր քիչ թե շատ արժանի քաղաքական գործիչները զգում են պատմական պահի կարևորությունը և ցանկանում են իրենց լուման ներդնել: Երկիրը գտնվում է խորագույն ճգնաժամի մեջ. այն կորցրել է Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, այժմ արդեն կորցնում է իր սեփական տարածքները (որոնք օկուպացվում են Ադրբեջանի կողմից Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության պասիվ կամ նույնիսկ լուռ աջակցությամբ):
Ռուսաստանը Հայաստանի ներքաղաքական քաշքշուկներին աշխատում է չմիջամտել, ինչպես որ չմիջամտեց 2018 թվականին: Դրա համար կա երկու պատճառ: Առաջինը, ռուսական իշխանություններն աշխատում են բացահայտ կերպով չմիջամտել ինքնիշխան երկրների ներքին գործերին, երկրորդը՝ հանրության շրջանում կա հստակ համոզմունք, որ ով էլ հաղթի Հայաստանում, նա կամա թե ակամա լինելու է բացարձակ ռուսամետ քաղաքական գործիչ: Այլ կերպ լինել չի էլ կարող. Հայաստանն այսօրվա դրությամբ ամբողջությամբ կախված է Ռուսաստանից՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային առումով:
Սակայն գործնականում այդ կախվածությունը չի խանգարում, որ Հայաստանի ընտրությունները ձեռք բերեն Ռուսաստանի և նրա շահերի համար չափազանց տհաճ բնույթ:
Առաջին հերթին, Հայաստանում այժմ նկատվում է հակառուսական տրամադրությունների կտրուկ աճ, որոնց վրա փորձում են ինքնագովազդվել տեղական պոպուլիստներն ու արևմտյան գրանտակերները: Պատճառը Ռուսաստանի պասիվ դիրքորոշումն է (որպես Հայաստանի անվանգության երաշխավորի և ռազմական դաշնակցի) Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցում. հայերը համոզված են, որ Ռուսաստանը պետք է ուժով պաշտպանի դաշնակցի ինքնիշխանությունը, և ոչ թե զորքերի դուրսբերման թեմայով անիմաստ, ինչ-որ տեղ անգամ ստորացուցիչ բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ:
Փորձագետները, իհարկե, բացատրում են ռուսական կողմի գործողությունների տրամաբանությունը: Մոսկվայի համար, մեղմ ասած, խելամիտ չէր լինի ուժի կիրառումը ՀԱՊԿ-ի դաշնակցին պաշտպանելու համար մի իրավիճակում, երբ ինքը՝ դաշնակիցը (ի դեմս Նիկոլ Փաշինյանի) չի կիրառում այդ ուժը: Փոխանակ հարվածելու ադրբեջանական զորքերին, ապա Մոսկվայից օգնություն խնդրելու, Փաշինյանն ինքն է «բանակցում»՝ հավանաբար իր արտասահմանյան բարեկամների խնդրանքով, որպես անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին վարկաբեկելու, ինչպես նաև իր կողմից բազմիցս հնչեցված այն վարկածը հաստատելու համար, թե Ղարաբաղը ինքը չի հանձնել, այլ կորցրել է «Ռուսաստանի դավաճանության պատճառով»: Սակայն ընտրողներին դժվար է բացատրել նման բարդ սխեմաները. նրանց համար շատ ավելի հեշտ է տեղեկանալ Փաշինյանից և այլ արևմտամետ ուժերի քարոզիչներից այն մասին, որ «Ռուսաստանն է արգելում մեզ ուժ գործադրել զավթիչների դեմ»: Եվ տրամաբանական եզրակացություն. «Մենք պետք է շտապ փոխենք մեր դաշնակցին»:
Այո, ոչ բոլորը. հայերի մեծամասնությունն այդքան չի հուսահատվել, որ անջատի ուղեղը, այդ իսկ պատճառով շարունակում է ռուսամետ մնալ: Սակայն այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում: Բացի ակնհայտ ռուսամետ ուղղվածությամբ քաղաքական գործիչներից, որոնք պատրաստ են Նիկոլ Փաշինյանի օրոք խաթարված ռուս-հայկական հարաբերությունները վերականգնել (նրանցից գլխավորը Վլադիմիր Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանն է), կան նաև նրանք, ովքեր խաղում են «ռուսամետ քաղաքական գործիչ»: Լավագույն դեպքում նրանք պոպուլիստներ են, իսկ վատագույն դեպքում՝ բացահայտ խաբեբաներ:
Իհարկե, ռուս ընթերցողի մոտ հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ պետք է Մոսկվան անհանգստանա Հայաստանի ճակատագրով: Եթե հայերը դաս չեն քաղել Փաշինյանի կառավարումից, եթե Ղարաբաղի կորստից հետո նրանք չեն գիտակցել Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման ամբողջ վնասակարությունը, եթե նրանք դեռ հավատում են «բազմավեկտորությանը» և անվտանգության՝ Ռուսաստանի այլընտրանքի գոյությանը, ապա բարի ճանապարհ... Եթե հայերը նորից պատրաստ են Փաշինյանին ընտրել, թող հետո չնեղանան Երևանի՝ Էրդողանաբադ վերանվանվելուց:
Դա այդպես է, բայց կա մի բայց. Հայաստանի կորուստը հղի է մեծ վտանգներով ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի համար: Եթե Երևանը դուրս գա Մոսկվայի ազդեցության գոտուց, ապա Ռուսաստանը կզրկվի Կովկասում իր միակ դաշնակցից: Այդ իսկ պատճառով Մոսկվան պետք է մի կողմ թողնի դիտորդի կարգավիճակը և հստակ արտահայտի իր դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ, նշի՝ ում է համարում ռուսամետ քաղաքական գործիչներ (և օգնի նրանց վարկանիշ ձեռք բերել, օրինակ՝ անձնական հանդիպումների միջոցով), ինչպես նաև նշի այն արկածախնդիրներին, որոնք ներկայանում են որպես «ռուսների ընկերներ», և դա պետք է անի ոչ թե հանուն Հայաստանի ու հայերի, այլ հանուն Կովկասի տարածաշրջանում սեփական շահերի պաշտպանության
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55