Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել Bloomberg լրատվամիջոցին, որի ընթացքում մեղադրել է ԱՄՆ-ին վստահելի դաշնակից չլինելու համար:
Նա նշել է, որ Սիրիայի քրդերին զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ն վտանգի տակ է դնում Թուրքիայի ապագան:
Բացի այդ, Թուրքիային զայրացնում է իրենց երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի` Թուրքիային արտահանձնելու հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլի դատախազությունը որոշում էր կայացրել Գյուլենի ձերբակալման վերաբերյալ:
«Կներեք, բայց ես չեմ կարող սպասել ԱՄՆ-ի դատարանի որոշմանը, քանի որ հանցագործությունը տեղի է ունեցել Թուրքիայում, այլ ոչ ԱՄՆ-ում», - հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Գյուլենի արտահանձնման հետ կապված Թուրքիայի պահանջներին պատասխանել է՝ ասելով, որ իրենք շարունակում են ուսումնասիրել ձեռք բերված փաստաթղթերը, բայց պարտավոր են առաջնորդվել օրենքի համաձայն։
«Մենք մտադրություն չունենք պաշտպանելու մեկին, ով հանցագործություն է կատարել: Սակայն մենք պետք է պաշտպանենք օրենքը»,- ասել էր Բայդենը:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34