Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի փորձագետ Սաթիկ Ղիմոյանը ներկայացրել է Հանձնաժողովի վերահսկողական լիազորությունները։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործառույթների արդյունավետ ու լիարժեք ապահովման նպատակով կանխարգելիչ լիազորություններին զուգահեռ ունի նաև վերահսկողական լիազորություններ, որոնց կարգավորմանը զգալի տեղ է հատկացվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության բարեփոխումների շրջանակում։
Որո՞նք են Հանձնաժողովի վերահսկողության օբյեկտները․
- տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության պահպանումը,
- Հանձնաժողովի որոշման կատարումը (պահպանումը)։
Ի՞նչ վերահսկողական լիազորություններ ունի Հանձնաժողովը.
Նոր խմբագրությամբ օրենքով Հանձնաժողովի վերահսկողական լիազորություններն են՝
- տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթի հարուցումը և պատասխանատվության կիրառումը՝ իր կողմից սահմանված ժամկետում խախտումը շտկելու և հետագայում բացառելու հանձնարարականով,
- տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության և այլ նպատակներով ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման և մշտադիտարկման իրականացումը,
- պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը խախտող ակտերը, գործողությունները և անգործությունը ոչ իրավաչափ կամ անվավեր ճանաչելու, դադարեցնելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պահանջով դատարան դիմելը՝ վեճի վարչական կարգով լուծման անհնարինության դեպքում,
- տնտեսավարող սուբյեկտի լուծարման, հարկադիր վերակազմակերպման, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների միջև՝ սույն օրենքի խախտմամբ կնքված գործարքներն անվավեր ճանաչելու պահանջներով դատարան դիմելը,
- և այլն։
Ի՞նչ նորամուծություններ են նոր խմբագրությամբ Օրենքով սահմանվել Հանձնաժողովի վերահսկողական լիազորությունների վերաբերյալ․
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության բարեփոխման արդյունքում սահմանվել են հետևյալ նորամուծությունները․
- ընդլայնվել ու հստակեցվել է վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովող գործիքակազմը, այդ թվում՝ սահմանվել է Հանձնաժողովի կողմից մշտադիտարկում և արտաքին դիտում իրականացնելու իրավասություն,
- սահմանվել է Հանձնաժողովի կողմից ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման և մշտադիտարկման ընթացքի տեսաձայնագրման և (կամ) լուսանկարահանման հնարավորություն,
- նախատեսվել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանների, նախատեսված պարտավորությունների և ոչ գույքային հանձնարարությունների որոշման ուժի մեջ մտնելու օրվանից անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման ենթակա լինելու վերաբերյալ կարգավորում՝ անկախ որոշման բողոքարկումից,
- սահմանվել է Հանձնաժողովի որոշմամբ տրված ոչ գույքային հանձնարարությունները դրանցում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով դրանց կատարումն ապահովելու հնարավորություն,
- և այլն։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03