Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանը՝ երկկողմանի ագրեսիայի թիրախում. դրսից և ներսից Թշնամին ամեն օր, ամեն ժամ խորանում է Հայաստանից ներս՝ կատաղած շան պես կտոր-կտոր կուլ տալով մեր հայրենիքը, ծեծում է զինվորներին ու գյուղացիներին, ամրապնդվում նոր դիրքերում, կառուցում նոր խրամատներ, գծում նոր սահմաններում։ Երկրի ներսում նույնն անում է Նիկոլը. ծեծել է տալիս լրագրողներին, գոռում է անդադար, հետապնդում քաղաքացիներին։ Ալիևը ոչնչացնում է Հայաստանը դրսից, Նիկոլը նույնն անում է ներսում։ Երկուսն էլ չունեն որևէ արգելանք: Ալիևը կռվում է իր երկրի համար՝ մեր երկրի դեմ, Նիկոլը կռվում է իր իշխանության համար՝ մեր երկրի դեմ։ Այդ ընթացքում մենք նախընտրական կենացներ ենք լսում հանուն երկրի, որն անպաշտպան է ու անտեր։ Այս նախընտրական փուլի մասնակիցների և Նիկոլի միջև կա մեծ տարբերություն. Նիկոլի կռիվը իր ճակատագրի համար է, որովհետև առանց իշխանության նա ուղղակի չի լինելու։ Ընդդիմությունը կռվում է հանուն երկրի։ Ընդդիմության համար սա նախընտրական պայքար է, Նիկոլի համար՝ կենաց ու մահու կռիվ։ Այդ պատճառով Նիկոլը ոչնչի առաջ կանգ չի առնի, ոչ մեկին չի խնայի, ու ձեռքից ինչ հասնում է կանի։ Այսօրը՝ վկա։ Հ.Գ. Չորս տարի առաջ Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում հետապնդում և ծեծում էին հայերին: Չորս տարի անց վիժվածք Նիկոլի և բոլորի խնամի Գռզոյի թիկնապահները Արմավիրում հետապնդում և ծեծում են հայերին։ «Ապրե՛ն» հայերը, որոնք սրա համար հեղափոխություն արեցին: Վստահ եմ, որ մինչև հիմա «հպարտ» են թե՛ Սփուռքում, թե՛ Հայաստանում»։
11:38
11:09
10:52
10:36
10:19
10:02
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01