168.am-ը գրել է.
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն այսօր ներկայացրեցին ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը, անդրադարձան նաև հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կկազմի։ «Ավելին, քան ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որ բացառվում է որևէ համագործակցություն ՔՊ-ի, Նիկոլ Փաշինյանի, գործող իշխանությունների հետ, ավելացնելու ոչինչ չունեմ՝ Գագիկ Ծառուկյանը շատ հստակ բացառել է այդ հնարավորությունը։ Մենք հայտարարել ենք, որ ԲՀԿ-ն գնում է հաղթելու, և բնական է, որ որևէ կոալիցիայի կամ հնարավոր համագործակցության հարց այլ քաղաքական ուժերի հետ մեր օրակարգում չկա։ Մենք հստակ գնում ենք հաղթելու և այդ հաղթանակն ունենալու դեպքում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հաստատակամությամբ»,- նշեց ԲՀԿ ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Իվետա Տոնոյանը։ Հարցին՝ կա՞ որևէ դաշինք կամ կուսակցություն, որի հետ ԲՀԿ-ն կցանկանար կոալիցիա կազմել, Իվետա Տոնոյանը պատասխնեց՝ որևէ համագործակցության հարց այս պահին չեն քննարկում։
«Գագիկ Ծառուկյանը հրապարակային բացառել է համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի հետ, որովհետև հետևողականորեն տարբեր ուժերի կողմից, հատկապես՝ հենց գործող իշխանությունների հետ ԲՀԿ-ի համագործակցության թեզն է շրջանառության մեջ դրվում, սրանով փորձելով ցեխ շպրտել ԲՀԿ-ի վրա։ Մենք բացառում ենք գործակցությունը Նիկոլ Փաշինյանի, գործող իշխանությունների հետ։ Մնացած որևէ ուժի հետ հնարավոր գործակցության մասին խոսք մեր օրակարգում չկա, որովհետև մենք գնում ենք հաղթելու և իշխանություն ձևավորելու օրակարգով»,- հավելեց Իվետա Տոնոյանը։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55